20:36 20.06.2019
Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության և վարչապետի պաշտոնի համար ընթացող քվեարկության 4-րդ փուլի արդյունքներով՝ ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը դուրս է մնացել պայքարից:
Այժմ արդեն վարչապետի պաշտոնի համար պայքարում են Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, գործող արտգործնախարար Ջերեմի Հանթը և շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Մայքլ Գոուվը:
Ի դեպ, Բորիս Ջոնսոնը շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը. նրա օգտին է քվեարկել Համայնքների պալատի 313 պահպանողականներից 157-ը:
Ավելի ուշ՝ քվեարկության 5-րդ փուլի արդյունքում, կմնա 2 թեկնածու:
Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետի անունը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ Թերեզա Մեյը Brexit-ի հետ կապված բարդությունների պատճառով հրաժարական էր տվել:
15:22 13.08.2025
Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 13.08.2025
Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալԱրման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական […] ...
14:45 13.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 12-13-ըԲացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, հոգեկան ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ […] ...
14:31 13.08.2025
Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 13-ին ժամը 14:30-18:00-ն կդադարեցվի Քանաքեռ 11 փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
14:28 13.08.2025
Բաքուն տեղյակ է Կիևին զենքի մատակարարման հարցում Մոսկվայի դիրքորոշման մասին․ ՌԴ ԱԳՆԿիևի ռեժիմին զենքի մատակարարման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է Ադրբեջանին. նման գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: Դիվանագետը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Բաքուն կարող է վերացնել Կիևին զենքի մատակարարման վրա դրված արգելքը, եթե Ռուսաստանի զինված ուժերը շարունակեն հարձակվել […] ...