«Մենք ամերիկացիների առջև կարմիր գորգ չենք փռում». Իրանը գերազանցել է ուրանի սահմանված մակարդակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+31.09 oC

«Մենք ամերիկացիների առջև կարմիր գորգ չենք փռում». Իրանը գերազանցել է ուրանի սահմանված մակարդակը

16:25 08.07.2019

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սեյեդ Աբաս Մուսավին հայտարարել է, որ Թեհրանի հաջորդ քայլը կլինի «ավելի ուժեղ» և «ավելի անսպասելի», եթե Եվրոպան չկատարի Իրանի հետ կնքված միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները: Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ խոսնակը նաև ասել է, որ ստեղծված իրավիճակի շուրջ բանակցությունները կախված են ԱՄՆ-ից:

«Բանակցությունը չի նշանակում, որ մենք ինչ-որ հանձնառություն ենք ընդունում, բայց բանակցության միջոցով նրանք կարող են Իրանին համոզել մնալ «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում» և վերադառնալ նախկին վիճակին: Դա կախված է հենց ԱՄՆ-ից և նրա վարքից: Մենք ամերիկացիների առջև կարմիր գորգ չենք փռում, բայց եթե նրանք վերադառնան իրենց հանձնառություններին, դա կհամարվի դրական քայլ»,- հայտնել է խոսնակը:

Իսկ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Թեհրանն արդեն գերազանցել է հարստացված ուրանի՝ միջուկային գործարքով սահմանված մակարդակը: Այս մասին հայտնել է РИА Новости-ն:

«Այսօր մենք գերազանցել ենք 3.67%-ի մակարդակը»,- ասել է Քամալվանդին:

Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների կրճատման երկրորդ փուլի մասին: Իրանը դա բացատրում էր նրանով, որ միջուկային գործարքը ստորագրող պետությունները չեն կարողացել 60 օրվա ընթացքում կատարել Իրանի առաջադրած պահանջները՝ կապված երկրի տնտեսական շահերի հետ:

Իրանը նաև հայտարարել է իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին, որի արդյունքում հարստացված ուրանի մակարդակը կարող է հասնել 20%-ի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆ

15:29 13.08.2025

Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը կոչվում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային […] ...

Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:22 13.08.2025

Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

15:05 13.08.2025

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական […] ...

SHANTNEWS

15:00 13.08.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 12-13-ը

14:45 13.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 12-13-ը

Բացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, հոգեկան ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ […] ...

Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

14:31 13.08.2025

Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 13-ին ժամը 14:30-18:00-ն կդադարեցվի  Քանաքեռ 11 փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP