Կոսովոյի ճանաչումից հրաժարվել է այն ճանաչած պետություններից մեկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

Կոսովոյի ճանաչումից հրաժարվել է այն ճանաչած պետություններից մեկը

18:10 27.07.2019

Սերբիայի կազմից առանձնացած Կոսովոյի ճանաչումից հրաժարվել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը։ Այն 14-րդ պետությունն է, որ չեղարկում է Կոսովոյի անկախության ճանաչումը։ Այս մասին հայտարարել է Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը։

Պաշտոնյան հայտարարել է, որ այդ երկիր իր այցից հետո աֆրիկյան պետությունում հետաքննություն են արել ու պարզել, որ իրենք չէին էլ ճանաչել Կոսովոյի անկախությունը, քանի որ դրա մասին հավաստող փաստաթուղթ չկա։

Հարավսալավիայի փլուզումից հետո դրա կազմից առաջին փուլում անկախացան․

  • Խորվաթիան,
  • Բոսնիան և Հերցեգովինան,
  • [Հյուսիսային] Մակեդոնիան,
  • Սլովենիան։

Սոցիալիստական պետության «մնացորդների» վրա գոյությունը շարունակեց Սերբիայի և Մոնտենեգրոյի կոնֆեդերատիվ պետությունը, որի կազմից հետագայում Մոնտենեգրոն դուրս եկավ ու լրիվ անկախացավ։

Հետագայում էլ Սերբիայի կազմից դուրս գալու համար պայքար սկսեց Կոսովոն։ 2008 թվականին Կոսովոն հայտարարեց իր անկախության մասին։ Նրա անկախությունը ներկայում ճանաչել է ավելի քան 100 պետություն՝ հիմնականում արևմտյան բլոկի պետությունները և այլ տարածաշրջաններից նրանց դաշնակիցները։

Անջատողական շարժումների հետևանքով մղվող զինված պայքարը կանխելու համար ներկայում Կոսովոյում կան խաղաղապահ ուժեր, որոնց կազմում գործում է նաև Հայաստանի զինված ուժերի զորախումբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենին

19:10 18.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին: Հանդիպման ընթացքում Մարիաննա Շահինյանը ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ջրամատակարարման համակարգի բարելավմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև սպառողների բարձրաձայնած խնդիրներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու նպատակով ձեռնարկված քայլերին։ Մտքեր են փոխանակվել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ընթացիկ վիճակին, […] ...

2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում 2500 քաղաքացու տրամադրվել է շուրջ 490 մլն դրամի ավանդի փոխհատուցում. ԱՍՀՆ

19:00 18.07.2025

2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում 2500 քաղաքացու տրամադրվել է շուրջ 490 մլն դրամի ավանդի փոխհատուցում. ԱՍՀՆ

2025 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում 2500 քաղաքացու արդեն իսկ տրամադրվել է ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդի դիմաց փոխհատուցում՝ շուրջ 490 մլն դրամի չափով։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Այս նպատակով՝ ՀՀ պետական բյուջեով 2025 թվականի համար նախատեսված է 1 մլրդ դրամ, որը տրամադրվելու է […] ...

Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարը շարունակվում է

18:52 18.07.2025

Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարը շարունակվում է

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն իրացրել են կանեփ աճեցնելու վերաբերյալ ստացած հերթական տվյալը, որը ստուգվել ու հաստատվել է: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և հուլիսի 15-ին իրավապահները մեկնել են Այգեշատ գյուղ: 51-ամյա տղամարդու տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերվել է մշակած կանեփի 15 թուփ: Տանտերն ընդունել է, որ կանեփն ինքն է ցանել ու աճեցրել: […] ...

Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. Սուրենյան

18:44 18.07.2025

Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. Սուրենյան

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ […] ...

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆ

18:37 18.07.2025

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆ

Սլովակիան կարծում է, որ ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները չեն նպաստում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և հաճախ ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում հենց եվրոպական պետությունների համար, հայտարարել է երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։ «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը կարող է իրականացվել միայն դիվանագիտական ջանքերի, այլ ոչ թե տասնյակ […] ...

Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերք

18:30 18.07.2025

Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերք

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում՝ Լոկոմոտիվային դեպոյի ցանկապատի մոտ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական հրացան, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, առանց գործարանային համարի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ, […] ...

BACK_TO_TOP