16:23 30.07.2019
ԱԱԾ-ն մերժել է Դավիթ Գրիգորյանի պաշտպանի բողոքի հիման վրա քրեական գործի հարուցումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը.
«Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատասենյակի դուռը կնքելու և այն ոստիկանների կողմից պահպանելու գործողությունների իրավաչափության վերաբերյալ Բարձագույն դատական խորհրդի կողմից արտահայտված դիրքորոշման վերաբերյալ հարկ եմ համարում նշել հետևյալը:
Դեռևս 2019թ. հուլիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վերաբերյալ նախորդ օրը ՀՀ ոստիկանությունում, դատավորի շահերի ներկայացուցչի տված հաղորդումը՝ դրանում նշված հանգամանքները ստուգելու նպատակով:
Հաղորդմամբ պաշտպանը վիճարկել է այն հանգամանքը, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի դուռը կնքվել է ապօրինի, ինչով խախտվել է վերջինիս բնակարանի անձեռնմխելիությունը, քանի որ աշխատասենյակն օրենքով սահմանված կարգով հավասարեցված է բնակարանին:
Նյութերի նախապատրաստման արդյունքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում կայացվել է որոշում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով և 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Հարկ եմ համարում ընդգծել, որ ԲԴԽ հայտարարության լույսի ներքո նկատի ունենալով, որ հնարավոր է՝ սույն որոշումը բողոքարկվի վերադաս դատախազին, ներկա պահին ձեռնպահ ենք մնում այս առնչությամբ որևէ մեկնաբանություն անելուց կամ դիրքորոշում արտահայտելուց:
Ինչ վերաբերում է ԲԴԽ հայտարարությամբ նշված այն հանգամանքին, որ միջնորդություն է ներկայացվել ձեռնարկելու օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, ապա նման փաստաթուղթ ՀՀ դատախազությունը դեռևս չի ստացել և առայժմ տեղեկացված չենք, թե ինչին է վերջինս վերաբերում»:
18:30 27.06.2025
Վան Նիստելրոյը պաշտոնանկ է արվել«Լեսթերը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելրոյի հետ աշխատանքն ավարտելու մասին: Անգլիական ակումբը և 48-ամյա մասնագետը խզել են պայմանագիրը: Նիստելրոյը ակումբը մարզում էր 2024 թվականի նոյեմբերից: Մինչև այդ, նա «Մանչեսթեր Յունայթեդում» Էրիկ տեն Հագի օգնականն էր, այնուհետև գլխավոր մարզչի պաշտոնակատարը: Ավարտված մրցաշրջանում «Լեսթերը» դուրս է մնացել Պրեմյեր լիգայից: Թիմը 38 խաղում վաստակել է 25 […] ...
18:24 27.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Քննչական կոմիտեՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 27-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել ՀՀ քննչական կոմիտեի շենք։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մինչ այդ նա որոշ ժամանակ քայլել է ոտքով Էջմիածնից, ապա նստել է մեքենա և ուղևորվել Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։ Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հունիսի 27-ին մտել էին Մայր Աթոռի տարածք՝ […] ...
18:16 27.06.2025
Սիսիանում Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի օրեր ենՍիսիանում տեղի է ունեցել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը բացվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, […] ...
18:08 27.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետԹուրքիայի Հանրապետությունում անցկացվող Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 27-ին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։ ...
17:54 27.06.2025
Էլինա Ավանեսյանը կմրցի նախկին չեմպիոնի հետ․ ՈւիմբլդոնՈւիմբլդոնի կանանց մրցաշարից առաջ կայացել է վիճակահանությունը, որի արդյունքում հայտնի է դարձել Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանի մրցակիցը: Աշխարհի 48-րդ ռակետը կմրցի Ելենա Ռիբակինայի հետ: Ղազախստանը ներկայացնող թենիսիստուհին 2022 թվականին դարձել է «Ուիմբլդոնի» չեմպիոն: Աշխարհի 11-րդ ռակետի կարիերայում սա միակ տիտղոսն է «Մեծ սաղավարտում»: Ավանեսյանն ու Ռիբակինան հանդիպել են 1 անգամ 2022 թվականին, Ելենան հաղթել է: […] ...