18:55 30.07.2019
Ավստրալիայի մայրաքաղաք Կամբերայում՝ երկրի դաշնային խորհրդարանում արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակությունը hուլիսի 30-ին հանդիպել է Ավստրալիայի Սենատի անդամ, Ավստրալիայի Կանաչների կուսակցության առաջնորդ Ռիչարդ Դի Նատալեի հետ: Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը իրենց ծրագրում ներառելու Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Կանաչների կուսակցության՝ 2017 թ. դեկտեմբերին ընդունված որոշումը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումը հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է, որն առանցքային նշանակություն ունի Արցախի ժողովրդի՝ իրենց հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման և տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։
Իր հերթին, սենատոր Դի Նատալեն շնորհակալություն է հայտնել նախարար Մայիլյանին ընձեռնված հնարավորության համար՝ առաջին ձեռքից տեղեկանալու Արցախում և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Նա ընդգծել է, որ Ավստրալիայի Կանաչների կուսակցության համար արտաքին քաղաքական ոլորտում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առաջմղումն առանցքային տեղ է զբաղեցնում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի միջազգային համագործակցության զարգացման գործընթացում արձանագրված ձեռքբերումներին, քննարկվել են այդ բնագավառում նոր հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:
22:14 18.07.2025
ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...
21:51 18.07.2025
Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համարՄիացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...
21:37 18.07.2025
Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...
21:19 18.07.2025
Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհերԼոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ […] ...
21:08 18.07.2025
ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […] ...