14:52 31.07.2019
ԱՄՆ-ն օգոստոսի 2-ին պաշտոնապես դուրս կգա «Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» ռուս-ամերիկյան պայմանագրից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Այս ուրբաթ (օգոստոսի 2-ին) պաշտոնապես վերջ կդրվի «Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրին, երբ ԱՄՆ-ն դուրս գա դրանից: Միացյալ Նահանգները կատարել է պայմանագրով ստանձնած պարտավորությունները, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է մշակել նորագույն բալիստիկ և գերձայնային հրթիռներ և թարմացնում է իր պահուստները՝ խախտելով պայմանագիրը»,- ասել է Բոլթոնը:
Բոլթոնը պայմանագրից դուրս գալու համար ևս մեկ ծանրակշիռ պատճառ է ներկայացրել:
«Մեր ձեռքերը կապված են եղել այս պայմանագրով, իսկ այդ ընթացքում Չինաստանը միջին հեռահարության հրթիռներ է մշակել՝ չունենալով պայմանագրային որևէ պարտավորություն»,- հավելել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:
Բոլթոնը նաև հայտնել է, որ պայմանագրից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն կկարողանա արդյունավետորեն պաշտպանվել 21-րդ դարում: Բոլթոնի խոսքերով՝ սառը պատերազմի ժամանակներն անցել են, և երկկողմ պայմանագրերը, ինչպես նաև կոնկրետ հեռահարության հրթիռների վերաբերյալ համաձայնագրերն այլևս արդիական չեն:
ԱՄՆ-ի նպատակն է պայմանագրում ընդգրկել նաև Չինաստանը:
«ԱՄՆ նախագահը ցանկանում է սպառազինությունների արդյունավետ վերահսկողություն, որը կապահովի ամերիկացի ժողովրդի և մեր դաշնակիցների իրական անվտանգությունը: Դրան հասնելու համար մենք պետք է բանակցություններ վարենք ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի հետ»,- ասել է Բոլթոնը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նաև հայտնել է, որ 2010-ին ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված «Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման մասին Նոր START» պայմանագիրը բազմաթիվ թերություններ ունի, և 2021-ին դրա ժամկետը լրանալուց հետո այն երկարաձգելու իմաստ չկա:
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:25 18.07.2025
Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...