Ճապոնիայում շոգը 1 շաբաթում ավելի քան 50 մարդու կյանք է խլել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC

Ճապոնիայում շոգը 1 շաբաթում ավելի քան 50 մարդու կյանք է խլել

15:23 06.08.2019

Անցած շաբաթ Ճապոնիայում անոմալ շոգերի պատճառով առնվազն 57 մարդ է մահացել, ևս շուրջ 20 հազարը հայտնվել են հիվանդանոցներում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Ճապոնիայի գլխավոր հակահրդեհային ծառայությանը:

Ընդամենը 7 օրում հոսպիտալացման կարիք է ունեցել երկրի 18 347 քաղաքացի: Մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են, ովքեր չեն կարողացել օգտվել հովացուցիչ համակարգերից:

Հուլիսի 22-28-ն անոմալ ջերմաստիճանի զոհ էր դարձել 11 մարդ:

Ամռան առաջին կեսին Ճապոնիայում և՛ անձրևային, և՛ շոգ եղանակ է եղել, իսկ հուլիսի կեսից ջերմաստիճանը սկսել է շեշտակի բարձրանալ: Այժմ ջերմաչափի սնդիկի սյունը հասնում է +39 աստիճանի:

Իշխանությունները քաղաքացիներին և զբոսաշրջիկներին խնդրում են երկար ժամանակ չգտնվել արևի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ, շատ ջուր խմել և կրել գլխարկներ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մենք այնտեղ հրաշք ենք ստեղծել, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ Թրամփ

08:51 19.07.2025

Մենք այնտեղ հրաշք ենք ստեղծել, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Հայաստան, Ադրբեջան․ մենք այնտեղ հրաշք ենք ստեղծել, և այն (խաղաղության համաձայնագիրը – խմբ.) արդեն մոտ է նպատակին», – ասել է Թրամփը ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։ ...

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել արագ սննդի կետում բռնկված հրդեհը

08:30 19.07.2025

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել արագ սննդի կետում բռնկված հրդեհը

Հուլիսի 18-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանի մոտակայքում գտնվող սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցում գտնվող արագ սննդի կետերից մեկում (մոտ […] ...

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

23:59 18.07.2025

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

Աջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել  է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

23:51 18.07.2025

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

Աշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

23:46 18.07.2025

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

23:33 18.07.2025

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

Հուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...

BACK_TO_TOP