10:10 25.11.2017
Բրազիլիայի հավաքականի, «Ռեալի» ու «Միլանի» նախկին հարձակվող Ռոբինիոն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Միլանի դատարանը նման որոշում է կայացրել բռնաբարության մեղադրանքի հիման վրա: Այս մասին հայտնում է gianlucadimarzio.com պարբերականը:
Դատարանն ապացուցված է համարել 2013 թվականի հունվարի 22-ին Միլանի գիշերային ակումբներից մեկում ֆուտբոլիստի ու ևս 5 այլ տղամարդկանց կողմից 22-ամյա ալբանուհուն բռնաբարելու փաստը:
Ավելի ուշ, 33-ամյա ֆուտբոլիստի «Instagram»-ի էջի միջոցով նրա փաստաբանը հայտարարել է.
«Մի քանի տարի առաջ արդեն հայտարարել էինք, որ Ռոբինիոն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի: Բողոքարկելու ենք որոշումը: Արդեն համապատասխան բոլոր փաստաթղթերը պատրաստ են»,- ասել է փաստաբանը:
Ներկայումս Ռոբինիոն հանդես է գալիս «Ատլետիկո Մինեյրոյի» կազմում և գտնվում է Բրազիլիայում:
19:46 11.05.2025
Կուրսանտներն այցելել և շնորհավորել են վետերան Ռոզալիա Աբգարյանին. ՊՆԿուրսանտներն այցելել և շնորհավորել են վետերան Ռոզալիա Աբգարյանին: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:28 11.05.2025
Մրգաստան գյուղում քամին բնակչի տան թիթեղյա տանիքը պոկել ու շպրտել է. այն ընկել է ավտոմեքենայի վրաՄայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում Մրգաստան գյուղում ուժեղ քամու հետևանքով բնակչի տան թիթեղյա տանիքը պոկվել ու շպրտվել է։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ուժեղ քամու պատճառով մոտ 17 մետր երկարությամբ և 6 մետր լայնությամբ թիթեղյա տանիքը իր կառուցատարերով պոկվել և ընկել է […] ...
19:13 11.05.2025
Գերազանց առաջընթաց է գրանցվել. Թրամփը՝ Չինաստանի հետ բանակցությունների մասինՎաշինգտոնի և Պեկինի միջև Շվեյցարիայում առևտրային բանակցությունները ընթացել են կառուցողական մթնոլորտում, և մեծ առաջընթաց է գրանցվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շատ լավ հանդիպում է տեղի ունեցել Շվեյցարիայում Չինաստանի հետ: Շատ բան քննարկվեց, շատ բան համաձայնեցվեց: Լիարժեք վերագործարկում՝ ընկերական և կառուցողական մթնոլորտում»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցի իր էջում: […] ...
18:55 11.05.2025
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ բանակցություններն անվանել է «դժվար, բայց օգտակար»Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջին անուղղակի բանակցությունները դժվար էին, բայց օգտակար՝ կողմերի դիրքորոշումները հասկանալու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլն ավարտվել է։ Դժվար, բայց օգտակար բանակցություններ՝ միմյանց դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու և տարաձայնությունները լուծելու […] ...
18:42 11.05.2025
«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության հերթական հանդիպումը Քաջարանում. ՓաշինյանՔաջարանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:35 11.05.2025
ISNA. Ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլըՕմանի մայրաքաղաք Մասկատում ավարտվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Այս մասին հայտնել է իրանական ISNA լրատվական գործակալությունը։ Վերլուծաբանների կարծիքով, ներկայիս փուլն ավելի դժվար էր, քան նախորդ երեքը։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ […] ...