22:33 25.08.2019
Մեծ Բրիտանիայում բնակվող կանայք պատմել են, որ նրանց շներն օգնել են ժամանակին ախտորոշել քաղցկեղը։ Այդ մասին հաղորդում է Daily Mirror-ը։
Լոնդոնից Էմմա Սմիթը, որը երկու երեխաների մայր է, բուլտերյեր ցեղատեսակի շուն է գնել երեխաների համար։ Շանն անվանել են Չարլի։ Որոշ ժամանակ անց Էմման նկատել է, որ շունը տարօրինակ է իրեն պահում․ հաճախ է թռչում նրա աջ կրծքին, անընդհատ հոտոտում և հաչում։
Առաջին անգամ Էմման կարծել է, թե շապիկից հավանաբար հոտ է գալիս, բայց շունը նույնկերպ է վարվել մի քանի ամիսների ընթացքում։ Շան տիրուհին շոշափել է կուրծքը և կոշտացում է հայտնաբերել։ Նա դիմել է բժշկի․ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ։
Բուժումը բարեհաջող է անցել։ Էմման խոստովանել է՝ եթե ժամանակին բժշկի չդիմեր, ամեն ինչ վատ ավարտ կունենար։ Այժմ Էմմայի ընտանիքը կարծում է, որ շունը փրկել է նրա կյանքը։
Քլեր Գեստը դեռևս 2018-ին էր պնդում, որ իր լաբրադոր ցեղատեսակի շունը նույնպես ախտորոշել է կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում։ Քիմիաթերապիայից և վերականգնվելուց հետո Քլերը բարեգործական ծրագիր է հիմնել՝ «Շները՝ բժիշկներ», որում ուռուցքներ հայտնաբերող 12 շուն է աշխատում։ Բոլոր շներն էլ տերեր ունեն, որոնք իրենց կամքով շներին տանում են՝ մարդկանց օգնելու համար։
10-ամյա շունը Կենդանիների պաշտպանության բրիտանական բարեգործական հիմնադրամի կողմից մեդալ է ստացել։ Այդ շունն օգնել է ախտորոշել մարդկանց մոտ ուռուցքի 550 դեպք։
Շները սուր հոտառություն ունեն և կարող են հոտով հայտնաբերել ոչ միայն թմրամիջոցներ և պայթուցիկ նյութեր, այլև բակտերիաներ, վիրուսներ և մարդկանց մոտ շատ հիվանդությունների նախանշաններ։ Քաղցկեղային բջիջները նյութեր են արտադրում, որոնք շները կարող են հայտնաբերել քրտնարտադրության միջոցով։
20:39 20.08.2025
Կես տարվա դադարից հետո Արսեն Զախարյանը պատրաստ է վերադարձին20:27 20.08.2025
«Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը«Իմ քայլը» հիմնադրամի և «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում մեկնարկում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը։ Այս ծրագիրը ներկայացնելու նպատակով այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել կին դատապարտյալներին։ Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով և ներկայացրել […] ...
20:15 20.08.2025
Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...
20:07 20.08.2025
Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիրԲուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...