14:33 25.11.2017
Փաստաբան Մաթիաս Մոռլան, որը ներկայացնում է Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնայի շահերը, հայտնել է, որ իր հաճախորդը մտադիր է դատի տալ իր աղջիկներից մեկին:
Հոկտեմբերին տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ նախկին ֆուտբոլիստը մտադիր է դատական հայց ներկայացնել իր աղջիկների` Դալմայի և Ջանինայի դեմ, որոնք իբր իր բանկային հաշվից 1,45 մլն ֆունտ սթեռլինգ (մոտ 1,61 մլն եվրո) են հանել և այն փոխանցել ուրուգվայական բանկի ինչ-որ անհայտ հաշվեհամարի:
Մարադոնան կարծում է, որ իր աղջիկների գործողությունների հետևում կարող է կանգնած լինել իր նախկին կինը` Կլաուդիո Վիլֆանեն: 2015 թվականին Դիեգոն, բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, արդեն մեղադրել էր նախկին կնոջը խաբեությամբ իր հաշվից 6,8 մլն ֆունտ սթեռլինգ յուրացնելու մեջ (մոտ 7,5 մլն եվրո):
«Ուրուգվայում մենք ապացույցներ ենք ձեռք բերել, որ Ջանինան բանկային հաշվի հետ որոշ գործարքներ է կատարել: Մենք մտադիր ենք հասնել նրա ազատազրկմանը»,- հայտնել է Մարադոնայի փաստաբանը:
Նախկին ֆուտբոլիստի դուստրը հոր այս քայլի մաիսն գրառում է կատարել Թվիթերի իր էջում.
«Կարող եմ միայն շնորհակալություն հայտնել հորս այն բանի համար, թե ով եմ ես հիմա»:
Նշենք, որ Ջանինան Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի նախկին կինն է:
22:17 11.05.2025
Սարալանջի փողոցի սկզբնամասում «Ford»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղումՄայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Միհրան Մ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Վաչե Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...
22:06 11.05.2025
Հինգշաբթի օրը անձամբ կսպասեմ Պուտինին Թուրքիայում. Զելենսկին՝ ԹրամփինՈւկրաինան մայիսի 12-ից սպասում է հրադադարի և պատրաստ է մայիսի 15-ին Թուրքիայում բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Այս մասին Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Վաղվանից մենք ակնկալում ենք զինադադար՝ ամբողջական և տևական, որը դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքերը կապահովի: Իմաստ չկա շարունակել սպանությունները: Եվ ես կսպասեմ Պուտինին հինգշաբթի օրը Թուրքիայում: Անձամբ: Հուսով եմ, որ այս […] ...
21:51 11.05.2025
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Մադրիդին»Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնան» 4-3 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումը տեղի է ունեցել Բարսելոնայի «Օլիմպիական» մարզադաշտում։ Բարսելոնայի կազմից գոլերը խփեցին Էրիկ Գարսիան (19-րդ րոպե), Լամին Յամալը (32) և Ռաֆինյան (34, 45): Կիլիան Մբապեն «Ռեալի» կազմում խփեց երեք գոլ (5, 11 մետրանոց հարված, 14, 70): Մբապեն դարձավ 21-րդ դարի չորրորդ ֆուտբոլիստը, որը երեք գոլ […] ...
21:34 11.05.2025
Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկած բանակցություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Թուրքիայում մայիսի 15-ին։ «Ռուսաստանի նախագահ Պուտինը չի ցանկանում հրադադարի համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, բայց ցանկանում է հանդիպել Թուրքիայում հինգշաբթի օրը՝ այս արյունահեղությանը հնարավոր վերջ դնելու շուրջ բանակցելու համար: Ուկրաինան պետք է համաձայնվի դրան, և […] ...
21:26 11.05.2025
Քասախ գետից դուրս է բերվել քաղաքացու դիՄայիսի 11-ին, ժամը 14:24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի «Մոզոլան» կոչվող տարածքում հովիվը գետից դուրս է բերել անգիտակից քաղաքացու։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Նիգավան գյուղի սկզբնամասից ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության բժիշկը և բուժքույրը ճանապարհը […] ...
21:16 11.05.2025
«Range Rover»-ը «Ռենեսանս» ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա հայտվել մայթին՝ բախվելով երկաթե ճաղավանդակինԱյսօր՝ մայիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 65-ամյա Արամ Հ.-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 20-ամյա Տիգրան Ս.-ին և 40-ամյա Տաթևիկ Հ.-ին։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է քաղաքացիներին և օպերատիվորեն ժամանած […] ...