23:30 31.08.2019
Շիրակի մարզի տնօրենների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունն առաջին անգամ տեղի է ունեցել գյուղական համայնքում: Արթիկի տարածաշրջանի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցը խորհրդակցության անցկացման վայրն էր:
Նոր ուսումնական տարին դպրոցները սկսում են մի շարք փոփոխություններով: Դրանք վերաբերում են դպրոցների ֆինանսավորման նոր հաշվարկներին, մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանը և համընդհանուր ներառականության ներդրմանը:
Շիրակի մարզի համար լավ նորությունն էլ այն է, որ նախորդ ուսումնական տարվա համեմատ, այս տարի ավելացել է առաջին դասարանցիների թիվը: Նախնական տվյալներով՝ մարզի դպրոցներ կհաճախեն 3100 առաջին դասարանցիներ:Հեռավոր Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանների համայնքների դպրոցների տնօրենները մարզկենտրոնից ավելի քան 20 կմ հեռու Նոր Կյանք գյուղ էին հասել: Դժգոհում էին, բայց խորհրդակցության անցկացման վայրը Գյումրիից գյուղական համայնք տեղափոխելը այլ բնակավայրերի հանդեպ ուշադրության կենտրոնացումն էր, և այն շարունակելի է լինելու, որի մասին հայտնեց Շիրակի մարզպետը:
Տիգրան Պետրոսյանը, խոսքն ուղղելով տնօրեններին, մատնանշեց դպրոցներում բարոյահոգեբանական մթնոլորտը, այդ թվում՝ մանկավարժական հանրույթներում տիրող ներքին խնդիրները: «Ցավոք, տարիներ շարունակ մտածել եք, թե ով պիտի լինի տնօրենը, փոխտնօրենը, ում և ոնց դարձնենք ուսուցիչ, ում և ոնց պահակ կամ ջեռուցում ապահովող, էս դարձել էր թիվ մեկ մոտեցումը դպրոցներում: Մենք էս մոտեցումից հրաժարվելու ենք, էս մոտեցումը փակուղի տանող մոտեցում է»,- խորհրդակցության մեկնարկին տնօրեններին է դիմել մարզպետը։
Մարզի մի քանի դպրոցների նկատմամբ հարուցված քրեական գործերը ևս հանրակրթության ոլորտում տիրող մթնոլորտի հետևանք են, որոնց անդրադառնալով՝ մարզպետը նաև շեշտեց, որ իրենք շարունակելու են չխառնվել դպրոցներում կադրերի ընտրության գործընթացներին:
Խորհրդակցության հնչած դիտողություններից ու կարծիքներից հետո անցում կատարվեց այս տարվա փոփոխություններին: Դպրոցների ֆինանսավորման նոր հաշվարկներ ու բանաձևեր են կիրառվելու 2020 թվականի հունվարի 1-ից, իսկ դրանց ծանոթանալ պետք է այսօրվանից:
«Նոր բանաձևով՝ ֆինանսական մեծ արտոնություններ են տրվում դպրոցներին, հաշվարկները բավականին բարդ են լինելու՝ հօգուտ դպրոցների»,- փոփոխությունների մասին է խոսել Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը։
Փոփոխություններ են լինելու կոնկրետ Շիրակի մարզի դպրոցների ջեռուցման նպատակով ֆինանսավորման մեջ: Հաշվի է առնվել նաև այն, որ մարզի 164 դպրոցներից 18-ը ջեռուցվում է հեղուկ վառելիքով:
Մարզի դպրոցների համար համընդհանուր ներառականության անցնելու գործընթացը ևս ֆինանսավորման կարգն ու հաշվարկն է փոխել։
«Էն ճանապարհածախսի 200 դրամները էլ չկան, սննդի գումարը մոտ 790 դրամ չկա, սրանք դուրս են գալիս: Եթե երեխան տեղափոխման խնդիր ունի դուք իրեն ձեր դպրոցի որոշմամբ տրամադրում եք որոշակի գումար, եթե երեխան ձեր դպրոցի կողքի շենքում է ապրում և իրեն գումար պետք չէ տեղափոխման համար, դուք գումար չեք տրամադրում»,- նոր կարգն է ներկայացրել Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը։
Խորհրդակցության վերջում եկավ տնօրենների համար ամենասպասված լուրը հայտնելու պահը: Խոսքը ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին էր: Հետաքրքրվեցին՝ արդյոք ֆինանսական հաշվարկներն արդեն կատարված են։
«Բոլորիդ նախահաշիվներում մենք արդեն հաշվարկները կատարել ենք, 10 տոկոսի չափով հաշվարկները կատարված ներկայացված է Ֆինանսների նախարարություն, և գումարները 10 տոկոսից էլ շատ կավելանան: Մարզի մանկավարժների միջին աշխատավարձը կազմում է 127 հազար դրամ, սա բոլոր մարզերի միջին աշխատավարձների համեմատ ավելի բարձր ցուցանիշ է»,- տեղեկացրել է Լիպարիտ Մարտիրոսյանը։
Ոստիկանության տարածաշրջանների անչափահասների հետ տարվող աշխատանքների բաժինների տեսուչներն էլ վերջում Շիրակի մարզի դատախազից հանձնարարականներ ստացան՝ հետևողական աշխատանք տանել ռիսկային խմբերի աշակերտների հետ, իսկ դպրոցների տնօրենները պետք է հետևեն բոլոր բացակայություններին։
13:52 13.05.2025
Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ․ ՈւիթքոֆԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ։ «Կարծում եմ՝ ռուսները իսկապես ցանկանում են խաղաղ կարգավորում։ Երկու կողմերն էլ փորձում են հասկանալ, թե դա ինչ է նշանակում իրենց համար։ Մեր աշխատանքն է նրանց միավորել և ցույց տալ, որ նրանք չպետք է ընտրեն ոչ խաղաղ կարգավորում ունեցող […] ...
13:40 13.05.2025
Սիները վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարելԱշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս է եկել Հռոմի «Մասթերսի» 1/8 եզրափակիչ։ Իտալացի թենիսիստը մրցաշարի երրորդ փուլում 6-4, 6-2 հաշվով առավելության է հասել Յեսպեր դե Յոնգի (Նիդերլանդներ, 93-րդ ռակետ) նկատմամբ։ 23-ամյա թենիսիստը 1/8 եզրափակչում կմրցի Ֆրանսիսկո Սերունդոլոյի (Արգենտինա, 18-րդ ռակետ) դեմ։ Սիները կորտ վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարել։ Հիշեցնենք, որ նա արգելված դեղամիջոցներ օգտագործելու […] ...
13:34 13.05.2025
Դեպարդիեն Ֆրանսիայում դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկմանՓարիզի դատարանը Ժերար Դեպարդիեին մեղավոր ճանաչեց 2021 թվականին նկարահանման հրապարակում ոտնձգությունների համար, և դերասանը դատապարտվեց 18 ամսվա պայմանական ազատազրկման։ Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Դատարանը բավարարեց երկու հայցվորների՝ 54-ամյա բեմանկարիչ Ամելիի և 34-ամյա ռեժիսորի օգնական Սառայի բողոքները։ Կինոստուդիայի երկու աշխատակիցներն էլ պնդում էին, որ Les volets verts ֆիլմի նկարահանումների ժամանակ Դեպարդիեն անպարկեշտ կատակներ է […] ...
13:23 13.05.2025
Վաշինգտոնը գնահատում է Էր Ռիադի միջնորդությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործումՄիացյալ Նահանգները ողջունում է Սաուդյան Արաբիայի միջնորդական ջանքերը՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ «Մենք գնահատում ենք Սաուդյան Արաբիայի միջնորդական դերը (կարգավորման գործում) Ուկրաինայում», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, ում խոսքերը մեջբերել է Asharq News հեռուստաալիքը։ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը «համակարգում է Ռիադի հետ իր գործողությունները, որոնք ուղղված են […] ...
13:15 13.05.2025
Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազիՄայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում […] ...
13:08 13.05.2025
Հայտնի են եվրագավաթների եզրափակիչների մրցավարներըՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են եվրագավաթային մրցաշարերի` Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչների մրցավարական անձնակազմերը։ Չեմպիոնների լիգայի ՊՍԺ – «Ինտեր» եզրափակիչը կսպասարկի ռումինացի Իշտվան Կովաչի գլխավորած անձնակազմը։ Եզրերում նրան կօգնեն Միհայ Մարիկան և Ֆերենց Տունոդը։ Տեսաօգնականները կլինեն նիդերլանդցիներ Դենիս Յոհան Հիգլերը, Պոլ վան Բուկելը և ռումինացի Կետելին Պոպան։ Հանդիպումը կկայանա մայիսի 31-ին։ Եվրոպա […] ...