08:05 04.09.2019
«Ժամանակ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների. ընկերությունների միությունների մասին» օրենքում:
Մելքումյանն առաջարկում է օրենքում ավելացնել այսպիսի կետ. «Ընկերության գործադիր տնօրեն կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ»:
Նման փոփոխության անհրաժեշտություն առաջացել է թավշյա և ոչ բռնի հեղափոխությունից հետո, երբ հեղափոխության առաջնորդները ՋՕՄ պետեր են նշանակում ոլորտից անտեղյակ և պատահական մարդկանց: Բայց այդ դեպքում նման փոփոխություն պետք է կատարել բոլոր օրենքներում, որովհետև իրավիճակը նույնն է բոլոր ոլորտներում»
10:46 14.05.2025
Թրամփը չի բացառում Սի Ծինփինի հետ անձնական հանդիպումը՝ առևտրային համաձայնագիր կնքելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է անձամբ հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, եթե դա անհրաժեշտ լինի երկու երկրների միջև առևտրային համաձայնագիր կնքելու համար։ «Իրադարձությունների նման զարգացում կարող է տեղի ունենալ։ Այսինքն՝ վստահ չեմ, որ դա անհրաժեշտ կլինի, բայց դա տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի հետ», – ասել է Թրամփը Fox News-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, […] ...
10:38 14.05.2025
Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:30 14.05.2025
44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարանԴատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող՝ զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ […] ...
10:23 14.05.2025
Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում․ իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներՄայիսի 14-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական […] ...
10:19 14.05.2025
Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ողջունում է Իրանի զարգացումը, բայց թույլ չի տա, որ Թեհրանը միջուկային զենք մշակի։ «Նրանք չեն պատրաստվում միջուկային զենք ձեռք բերել։ Թույլ տվեք պարզաբանել։ Ես լիովին աջակցում եմ Իրանին։ Ես ուզում եմ, որ նրանք ունենան հիանալի երկիր և շատ փող աշխատեն»,-ասել է Թրամփը Fox News-ին։ Մեկնաբանելով հայտարարությունը, հեռուստաալիքը հիշեցնում […] ...
10:10 14.05.2025
Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել․ «20 տարի է աշխատում եմ այս բնագավառում, Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում։ Քաղցրաշեն գյուղ»։ ...