16:37 15.09.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների ժամանակ Արցախում գրանցված խախտումներին՝ հայտարարելով, որ իրենք միտումնավոր խախտումներ չեն արձանագրել: Նրա խոսքով՝ գոյություն ունեցող խնդիրները հիմնականում կապված են եղել օրենսդրական բացթողումների հետ:
«Լույսերն անջատելու հետ կապված. լույսերը շատ տեղերում անջատվեցին, ճիշտն ասած, ընտրությունների օրը, բայց դա, ես հավատացած եմ, պայմանավորված էր նախորդ օրը տեղացած շատ ուժեղ անձրևով ու քամով, այդ թվում և Ստեփանակերտում: Ես հավատացած եմ, որ քամին ու անձրևը միտումնավոր որևիցե մեկը չէր կազմակերպի: Այդ անջատման ընթացքում որևիցե բան չնկատվեց մեր դիտորդների կողմից, որևէ խնդրահարույց գործողություն: Մեծ հաշվով էնպիսի խախտումներ, ինչպիսիք են լցոնումները, զանգվածային կրկնաքվեարկությունները կամ թվանկարչությունը, էս տիպի ո՛չ խախտումներ, ո՛չ խախտումների փորձ անգամ մեր դիտորդները տեղամասերում չեն տեսել»,- ասել է Իոաննիսյանը:
Այդուհանդերձ, նա հիշել է, որ նախկինում, թեև իրենք դիտորդություն չեն արել, բայց հավաստի տեղեկությունների համաձայն՝ երբեմն նման դեպքեր եղել են:
17:18 07.05.2025
Բուհն ու մասնագիտությունը նշելը պարտադիր է. ԳԹԿ փոխտնօրենի զգուշացումըԲուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման ժամանակահատվածում բոլոր դիմորդներն այս տարի պարտավոր են նշել բուհը, մասնագիտությունը, իսկ եթե ցանկանում են հանձնել նաև ներբուհական քննություններ՝ պետք է նշեն նաև այդ քննությունները: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրել է ԳԹԿ տնօրենի տեղակալը: «Եթե 2025թ․-ի հունվարին ունեցել ենք 11608 դիմորդ, ապա այսօր արդեն ունենք 12820 դիմորդ, […] ...
17:12 07.05.2025
Խորհրդարանը քննարկել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցըԱզգային ժողովը մայիսի 7-ին քննարկել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ՀՀ կառավարությունն առաջադրել է Աննա Պետրոսյանի թեկնածությունը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Աննա Պետրոսյանի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը: Մասնավորապես նշվել է, որ Աննա Պետրոսյանը 2011 թվականից աշխատում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում: 2023 թվականից մինչ այսօր նա Մրցակցության վերահսկողության վարչության […] ...
17:00 07.05.2025
Մերցը նախատեսում է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել ՈւկրաինաԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել Ուկրաինա։ «Ես իսկապես պլանավորում եմ այցելել Ուկրաինա առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Մենք այժմ աշխատում ենք այս այցի անցկացման ուղղությամբ։ Մենք ցանկանում ենք ԵՄ-ի կողմից նշանակալի ներդրում ունենալ՝ առաջիկա շաբաթավերջից հետո այնտեղ երկարատև հրադադար ապահովելու, ապա Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր […] ...
16:55 07.05.2025
Առաջարկվում է սահմանափակել շահումով խաղերի վերաբերյալ գովազդները սահմանային անցակետերում և հյուրանոցային տնտեսության օբյեկտներումՕրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար: Այս մասին ասել է պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ ՀՀ ԱԺ մայիսի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Գովազդի […] ...
16:50 07.05.2025
ԵՄ-ն կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման համարԵՄ-ն ուշադիր հետևում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների սրման հետ կապված իրավիճակի զարգացմանը և կարծում է, որ կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն լարվածության թուլացման համար, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի մամուլի քարտուղար Անվար ալ-Անունին։ «Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ զսպվածություն ցուցաբերել և անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ ԵՄ-ն հակամարտության բանակցային, […] ...
16:42 07.05.2025
Ամփոփվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ Մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը: 1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 406 դպրոցի […] ...