16:25 28.11.2017
Սոցիալական ներդրողներ ու գործարարներ Ռուբեն Վարդանյանն և Վերոնիկա Զոնաբենդը, Հնդկաստանում տեղակայված Mahindra Group ընկերությունների միջազգային խմբի կառավարման խորհրդի նախագահ Անանդ Մահինդրայի հետ համատեղ, 7,5 միլիոն ԱՄՆ դոլար կրթաթոշակ են հատկացնում աշխարհի տարբեր երկրների շնորհալի աշակերտներին, ովքեր պատրաստվում են սովորել Աշխարհի միացյալ քոլեջներ (United World Colleges – UWC) կրթական ցանցի դպրոցներից կամ քոլեջներից որևէ մեկում, սակայն չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կրթության ծախսերն ինքնուրույն հոգալու համար։
UWC-ն համաշխարհային կրթական շարժում է, որի առաքելությունն է կրթությունը վերածել մարդկանց, ազգությունները և մշակույթները միավորող ուժի՝ հանուն խաղաղ ու կայուն ապագայի։ UWC կրթական ցանցը միավորում է 17 միջազգային դպրոց ու քոլեջ, որոնք տեղակայված են աշխարհի չորս մայրցամաքներում, և 159 երկրներում գործող ազգային կոմիտեներ, որոնց կամավորները զբաղվում են UWC կրթաթոշակառուների ընտրությամբ՝ անկախ վերջիններիս սոցիալական և նյութական կարգավիճակից։
Երեք գործիչները սատարում են UWC կրթական շարժումը․ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը 2014 թ․-ին Հայաստանում հիմնել են UWC Դիլիջան դպրոցը, իսկ Mahindra Group ընկերությունների խումբը՝ Անանդ Մահինդրայի գլխավորությամբ, 1997 թ․-ին Հնդկաստանում բացել է UWC Mahindra քոլեջը։
Ըստ ձեռքբերված պայմանավորվածության, Mahindra Group-ը կհատկացնի 150 միլիոն հնդկական ռուփի (շուրջ 2,3 մլն ԱՄՆ դոլար) UWC Mahindra քոլեջի աշակերտների կրթաթոշակները հինգ տարվա ընթացքում վճարելու համար։ Նշված գումարի կեսն ուղղվելու է Հնդկաստանի քաղաքացիների, իսկ մյուս կեսը՝ այդ երկրի սահմաններից դուրս գործող UWC ազգային կոմիտեների կողմից ընտրված աշակերտների համար կրթաթոշակ տրամադրելուն։
Միառժամանակ, Ռուբեն Վարդանյանի ու Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնադրված Scholae Mundi հիմնադրամը կհատկացնի շուրջ 5,2 միլիոն ԱՄՆ դոլար՝ գալիք ուսումնական տարում կրթաթոշակներ տրամադրելու համար։ Այդ գումարից 3,7 միլիոնը ԱՄՆ դոլարն ուղղվելու է UWC Դիլիջան դպրոցում սովորող օտարերկրացի աշակերտների համար կրթաթոշակներին։ Գումարի մնացած մասը՝ $ 1,5 միլիոնը, որպես կրթաթոշակ տրամադրվելու է Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի այն աշակերտներին, որոնք կսովորեն տարբեր երկրներում գտնվող UWC ցանցի 16 դպրոցներից և քոլեջներից մեկում, այդ թվում՝ UWC Mahindra քոլեջում։ Scholae Mundi հիմնադրամն ավելի վաղ հայտարարել էր գալիք տարիների համար կրթաթոշակային ծրագրեր ֆինանսավորելու մտադրության մասին։
Ձգտելով ընդգծել կրթաթոշակային ծրագրերի կարևորությունը՝ UWC Mahindra քոլեջն ու UWC Դիլիջան դպրոցը հայտարարում են «խաչաձև» կրթաթոշակների տրամադրման պատրաստակամության մասին․ UWC Mahindra քոլեջը կհատկացնի մեկ տեղ և 100%-ով կհոգա ուսման և բնակության ծախսերը հայաստանցի աշակերտի համար, իսկ UWC Դիլիջան դպրոցը նույն պայմաններով կընդունի հնդիկ աշակերտներին գալիք հինգ տարիների ընթացքում։
10:20 20.08.2025
Սիրիայի արտգործնախարարը Իսրայելի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերըՍիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին օգոստոսի 19-ին Փարիզում բանակցություններ է վարել իսրայելական պատվիրակության հետ, որոնք նվիրված էին Աս-Սուվեյդա հարավային նահանգում իրավիճակի լիցքաթափմանը, հաղորդում է SANA գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Նրանց տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ միջնորդական ջանքերի արդյունքում: «Կողմերը քննարկել են Սիրիայի հարավում անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված համաձայնագրերը, ինչպես նաև Գոլանի […] ...
10:10 20.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:05 20.08.2025
Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանըԼիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը։ Այս մասին հաղորդում է բրիտանական Goal.com-ը: 38-ամյա ֆուտբոլիստն այս նշաձողին հասել է 1116 խաղում: Արգենտինացի հարձակվողը վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ էր վերադարձել «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ խաղում և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: ...
09:49 20.08.2025
Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններՕգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց […] ...
09:38 20.08.2025
Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար«Սանթոսի» ավագ Նեյմարը խոսել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտության մասին, հայտնում է The Touchline-ը։ «Մենք զզվելի տեսք ունեինք։ Խայտառակություն էր։ Մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին։ Շատ եմ ամաչում։ Կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն։ «Սանթոսը» կրել էր ակումբի պատմության մեջ […] ...
09:30 20.08.2025
Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք […] ...