Իշխանության մաս կազմող անհատները կա´մ պետք է պատվով իրականացնեն այս գործը, կա´մ հեռանան. Արամ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+12.09 oC

Իշխանության մաս կազմող անհատները կա´մ պետք է պատվով իրականացնեն այս գործը, կա´մ հեռանան. Արամ Սարգսյան

13:32 17.09.2019

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ չի հասկանում, թե ինչից է բողոքում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:

«Հեղափոխությունները տեղի են ունենում նախկիններին մերժելու, պատժելու, գողացածը հետ բերելու խոստումով։ Այդ դեպքում են մարդիկ փողոց դուրս գալիս և հաղթանակից հետո էլ պահանջում հաղթողից իրականացնել խոստումը։ Մեզանում տեղի ունեցածը բացառություն չէ, և գործող իշխանությունը փորձում է իր տված խոստումը հնարավորինս կատարել՝ նախկիններին պատժել և գողացածը հետ բերել։

Արթուր Վանեցյանը այս ամենը իմանալով և գիտակցելով է ստանձնել ԱԱԾ պետի պատասխանատու պաշտոնը և հաճույքով մաս է կազմել իշխանությանը։ Հակառակ մոտեցումը ուղղակի ծիծաղելի կլիներ, ու թե հիմա ինչի՞ց է զարմացել և ումի՞ց է բողոքում սպան, անհասկանալի է։ Գործող իշխանությունը ունի դատական համակարգի, Սահմանադրական դատարանի և, այո, նաև նախկին հանցագործությունները բացահայտելու և պատժելու պարտավորություն։

Իշխանությանը մաս կազմող անհատները կամ պետք է պատվով և իրենց գիտելիքները ներդնելով ու արհեստավարժ իրականացնեն այս գործը, կամ՝ հրաժարական տան և հեռանան: Եվ ցանկալի է, որ դա անեն առանց պաթոսի ու բայղուշության»,- նշել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բախվել են «Porsche Cayenne»-ը և «Volkswagen Vento»-ն, ինչի հետևանքով «Porsche Cayenne»-ը բախվել է ծառին

23:21 06.05.2025

Բախվել են «Porsche Cayenne»-ը և «Volkswagen Vento»-ն, ինչի հետևանքով «Porsche Cayenne»-ը բախվել է ծառին

Այսօր՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Զորավար Անդրանիկ և Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Հենրիկ Ս․-ի վարած «Porsche Cayenne» մակնիշի և 42-ամյա Վարդան Կ․-ի վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Porsche Cayenne»-ը բախվել է հաստաբուն ծառի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար […] ...

«Լիդսը» դառնալու է Եվրոպայի լավագույն ակումբներից․ Մարատե

23:12 06.05.2025

«Լիդսը» դառնալու է Եվրոպայի լավագույն ակումբներից․ Մարատե

«Լիդսի» սեփականատեր Պարագ Մարատեն հայատրարել է ակումբի հավակնոտ ծրագրերի մասին, գրում է Sky Sports-ը: «Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելն ընդամենը ճանապարհի սկիզբն է: Մենք պետք է շարունակենք առաջ գնալ: Մենք խնդիրներ կունենանք, բայց կհասնենք մեր նպատակին և կդառնանք Եվրոպայի լավագույն ակումբներից»,- ասել է «Լիդսի» ղեկավարը: «Լիդսը» 2024/25 մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնշիփը և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա […] ...

Բաքվի ու Մոսկվայի միջև նոր դիվանագիտական առճակատում է. ինչի՞ հետ է դա կապված

23:01 06.05.2025

Բաքվի ու Մոսկվայի միջև նոր դիվանագիտական առճակատում է. ինչի՞ հետ է դա կապված

Բաքուն Մոսկվային մեղադրում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ հետաքննությունն արհեստականորեն ձգձգելու ու մեղավորներին թաքցնելու մեջ: Հիշեցնենք՝ «Ազալ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել էր Ղազախստանի օդային տարածքում՝ ենթադրաբար Ռուսաստանի հակաօդային համակարգի կողմից խոցվելու հետևանքով: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանական AПA լրատվական գործակալությունն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, որ ադրբեջանական պետական կառույցներն […] ...

Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

22:45 06.05.2025

Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Ոսկեհասկ տանող ավտոճանապարհին ռուսական զորամասի «ՈւԱԶ» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Թագուհի Փ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում […] ...

Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին

22:36 06.05.2025

Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։ «Լամինը շատ խորամանկ ու խելացի խաղացող է։ Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին։ Ես հպարտ եմ նրա բոլոր նվաճումներով», – լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 15 գոլի […] ...

ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ

22:24 06.05.2025

ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունում սպասվում է հերթական փոփոխությունը։ Հունիսի 30-ից ոչ վիզային ռեժիմի քաղաքացիները ՌԴ մեկնելիս պետք է անցնեն գրանցման ընթացակարգ միասնական նույնականացման և վավերացման համակարգում՝ օգտագործելով միասնական պորտալի բջջային հավելվածը։ Եվ դա լինելու է ոչ ուշ, քան ՌԴ մուտքից 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ։ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում […] ...

BACK_TO_TOP