Որոշակի բնակության և հաշվառման վայր չունեցող քաղաքացիներն այլևս չեն զրկվի նպաստից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+33.09 oC

Որոշակի բնակության և հաշվառման վայր չունեցող քաղաքացիներն այլևս չեն զրկվի նպաստից

14:51 19.09.2019

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը, որով նախատեսվում է կարգավորել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի և դրա հիմքով տրամադրվող սոցիալական աջակցության պետական ծրագրերից բնակչության օգտվելու հետ կապված որոշ իրավահարաբերություններ: Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու (փաստագրվելու) կարգը, իսկ N 8 հավելվածով` ընտանեկան կամ սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության նշանակման և վճարման կարգը:

Նշված հավելվածներով առկա են խնդիրներ` կապված որոշակի բնակության վայր և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող ընտանիքներին նպաստների համակարգում հաշվառելու, հաշվառված ընտանիքների բնակության վայրի փոփոխության և որոշ տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի հստակեցման հետ:

Ընդունված փոփոխությունները որոշակի բնակության վայր և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող ընտանիքներին սոցիալական աջակցության պետական ծրագրերից (այդ թվում նաև ընտանեկան, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն) օգտվելու հնարավորություն կտան, բացի դրանից՝  կպարզեցվեն նպաստների համակարգում հաշվառված ընտանիքների բնակության վայրի փոփոխության հետ կապված սոցիալական իրավունքների իրացման ընթացակարգերը` ընտանիքին հնարավորություն տալով այդ նպատակով դիմելու իր նոր բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին):

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված փոփոխությունների համաձայն՝ գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների շարքին կդասվի նաև պտուղների և բանջարեղենի թթվեցման, պահածոյացման ու լցման աշխատանքները:

Հիշեցնենք, որ դեռ մայիսի 16-ին ՀՀ կառավարությունը փոփոխություններ էր կատարել ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ, որը թույլ է տալիս գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին չզրկվել  սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներին

17:48 12.08.2025

Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։ Միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի […] ...

Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆ

17:43 12.08.2025

Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆ

Ամռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Այս մասին զգուշացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումն ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև` շաքարային […] ...

Ձերբակալվածը մարիխուանան թաքցրել էր գուլպայի մեջ․ Երևանի պարեկների բացահայտումը

17:38 12.08.2025

Ձերբակալվածը մարիխուանան թաքցրել էր գուլպայի մեջ․ Երևանի պարեկների բացահայտումը

Օգոստոսի 9-ին ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները մայրաքաղաքի Աճառյան փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա։ Այնուհետև 58-ամյա վարորդին թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ավանի բաժին։ Նրա խուզարկությամբ՝ գուլպայի միջից հայտնաբերվել է թղթյա փաթեթ՝ լցված 6 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

17:34 12.08.2025

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Օգոստոսի 12-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...

Արարատ Միրզոյանն ընդունել է Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալին

17:29 12.08.2025

Արարատ Միրզոյանն ընդունել է Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Օման քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթիին: Նախարար Միրզոյանը և Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ: Անդրադառնալով նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ […] ...

Շնորհակալություն, մարզիչ. «Փյունիկի» երկրպագուները հրաժեշտ են տվել ՀՀ հավաքականը գլխավորած Եղիշե Մելիքյանին

17:25 12.08.2025

Շնորհակալություն, մարզիչ. «Փյունիկի» երկրպագուները հրաժեշտ են տվել ՀՀ հավաքականը գլխավորած Եղիշե Մելիքյանին

Երևանի «Փյունիկի» ֆան ակումբը Գյումրիի «Շիրակի» դեմ Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի արտագնա խաղից առաջ հրաժեշտ է տվել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Եղիշե Մելիքյանին: «Սեկտոր 18» ֆան ակումբի անդամները պարզել են պաստառ, որի վրա գրված է` «Շնորհակալություն, մարզիչ»: Երկրպագուները նաև Մելիքյանի նկարով են պաստառ պարզել: Մելիքյանը Գյումրիի քաղաքային ստադիոնում հետևել է հանդիպմանը։ Հիշեցնենք, որ օրեր […] ...

BACK_TO_TOP