15:00 19.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում կառավարության դիմաց հավաքված քաղաքացիների հետ զրուցելիս նշել է, որ այս տարի կա 65 հազարից ավելի գրանցված աշխատատեղ: Փաշինյանը խոսել է այն մայրերի հետ, որոնք պահանջում են իրենց զոհված որդիների համար փոխհատուցում ստանալ.
«Ես խնդրանք ունեմ մեր երկրի սիրելի քաղաքացիներին: Երբ մենք որևէ տեղ որևէ հարց լուծում ենք, ես խնդրում եմ, որ ձեր արձագանքը չլինի այն, որ մեկի հարցը լուծվեց, մյուսինը՝ ոչ: Դուք պետք է ուրախ լինեք, որ կառավարություն է ձևավորվել, որը հերթով հարցերը լուծում է: Ես, որպես վարչապետ, ամաչում եմ, որ սենց հարց կա, քանի որ այս հարցը պետք է վաղուց լուծված լիներ»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ մի տեղ մի հարց է լուծվում, չպետք է 10 ուրիշ շահառու գա և ասի, որ մենք իրենց վիրավորել ենք.
«Եթե զինվորը հերթապահություն է անում կամ այլ պայմաններում է զոհվում, դա չի նշանակում, որ մարտական հերթապահության պայմաններում չի զոհվել: Ես չեմ ասում, թե դուք սխալ եք, դուք ճիշտ եք, ուղղակի ես չեմ ուզում մենք ասենք, որ երբ մենք մի հարց լուծում ենք, մյուսներն ասեն, որ իրենք վիրավորվում են»:
Քաղաքացիները վրդովված խոսում էին վարչապետի հետ, և նա նշեց, որ եթե մյուս զոհվածների ընտանիքների գումարն իջեցվի, ապա այդ մարդկանց հարազատները ամոթանք կտան իրենց.
«Մեր իրավաբանները եկել են այն եզրակացության, որ Մարտի 1-ի գործով ՀՀ-ն ՄԻԵԴ-ում պարտվելու է և կարծում ենք, որ ճիշտ կլինի, որ ՀՀ կառավարությունն էլ ընդունի այդ խնդիրը և հարգի իր քաղաքացուն» :
15:00 01.06.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերումՎթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13։50-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ակունք, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի, Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ ...
14:40 01.06.2025
«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
14:20 01.06.2025
Եվրոպայում գրանցվել է թոշակի անցնելու ռեկորդային տարիքԴանիան, որոշելով բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 70 տարի, ռեկորդ է սահմանել աշխարհի խոշոր տնտեսությունների շարքում, ևս 14 երկիր այժմ բարձրացնում է կենսաթոշակի անցնելու տարիքը, իսկ դրանց մեկ երրորդը՝ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ին «Մեծ քսանյակի» և Եվրամիության ազգային օրենսդրության առանձնահատկությունները ուսումնասիրելուց հետո։ Ուսումնասիրված երկրների քաղաքացիները ամենից հաճախ թոշակի են անցնում 65 […] ...
14:00 01.06.2025
Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում էՏաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած սառցադաշտերի պահպանմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ պարոն Բահոդուր Շերալիզոդայի հետ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական ոլորտում ձևավորված գործընկերության կարևորությունը։ […] ...
13:40 01.06.2025
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչՀայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։ […] ...
13:22 01.06.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ ...