Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «N2» համաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+33.09 oC

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «N2» համաժողովը

15:47 19.09.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ  հոկտեմբերի 10-12-ը Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով «N2» համաժողովը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացվեցին համաժողովի անցկացման մանրամասները։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը նշեց, որ «N2» համաժողովը միջոցառումների շարք է, որի նպատակն է ստեղծել հարթակներ առաջատար ոլորտի փորձագետների, ցանցային օպերատորների, ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինտերնետի և ՏՀՏ համայնքի այլ ներկայացուցիչների համար` ընդհանուր հետաքրքրությունները և գաղափարները քննարկելու, ոլորտի նոր միտումների մասին տեղեկանալու, փորձի փոխանակման և համագործակցության հնարավորությունների բացահայտման նպատակով։
«Նոր ձևավորված նախարարության առաջնահերթություններից է Հայաստանում թվային տնտեսության զարգացումը, որի համար շատ կարևոր են նման նախաձեռնությունների իրականացումը: Թվային տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչներից  մեկը ինտերնետի, ինտերնետային ենթակառուցվածքների զարգացումն է Հայաստանում` ինչպես Հայաստանի տարածքում ինտերնետի որակի և տարածվածության, այնպես էլ Հայաստանը ինտերնետի տարանցիկ երկիր դարձնելու  համատեքստում: Մենք շատ կարևորում ենք այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը»,- ընդգծեց նախարարի տեղակալը:
«N2»  համաժողովի շրջանակներում ներառված է 6 միջոցառում՝ Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF), Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, Արևելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը, «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop):

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը տեղեկացրեց, որ «Ցանցային օպերատորների խմբի համաժողով»-ն անցկացվելու է առաջին անգամ, որում ընդգրկված թեմաները կնպաստեն` հասկանալու թվային ապագայի արդի մարտահրավերներն ու հնարավորությունները, թվային հասարակության և ենթակառուցվածքների զարգացման համար ինտերնետի դերը, կիբեռանվտանգության, տվյալների գաղտնիության ապահովման և պաշտպանության կարևորությունը:
Քրիստինե Գյոնջյանը նաև նշեց, որ առաջին անգամ Հայաստանում անցկացվում է «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, իսկ «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը հնարավորություն կտա ոլորտով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչներին և անհատներին ստեղծելու հարթակ, որտեղ կքննարկվեն առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնց բախվում են Իրերի ինտերնետի մշակողները և օգտատերերը:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը ներկայացրեց, որ Հայկական Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովի օրակարգը ներառում է տվյալների տեղայնացմանը, թվային ապագայի զարգացմանը, կիբեռանվտանգությանը, գաղտնագրմանն առնչվող մի շարք արդիական հարցեր: Նա նաև հավելեց, որ ICANN կազմակերպության և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով կազմակերպվող Արևելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը տարածաշրջանային կարևոր միջոցառում է, որտեղ համաշխարհային փորձագետների մասնակցությամբ կքննարկվեն DNS էկոհամակարգի անվտանգության, կայուն աշխատանքի հիմքերը և բազմալեզու ինտերնետի հնարավորությունները։
Համաժողովի կազմակերպիչներն են՝ Հայաստանի օպերատորների միությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, ICANN ընկերությունը (Հատկացված անունների և համարների Ինտերնետ կորպորացիա), «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, «RIPE NCC» ընկերությունը, «IoT» հետաքրքրությունների խումբը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներին

17:48 12.08.2025

Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։ Միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի […] ...

Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆ

17:43 12.08.2025

Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆ

Ամռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Այս մասին զգուշացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումն ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև` շաքարային […] ...

Ձերբակալվածը մարիխուանան թաքցրել էր գուլպայի մեջ․ Երևանի պարեկների բացահայտումը

17:38 12.08.2025

Ձերբակալվածը մարիխուանան թաքցրել էր գուլպայի մեջ․ Երևանի պարեկների բացահայտումը

Օգոստոսի 9-ին ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները մայրաքաղաքի Աճառյան փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա։ Այնուհետև 58-ամյա վարորդին թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ավանի բաժին։ Նրա խուզարկությամբ՝ գուլպայի միջից հայտնաբերվել է թղթյա փաթեթ՝ լցված 6 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

17:34 12.08.2025

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Օգոստոսի 12-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...

Արարատ Միրզոյանն ընդունել է Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալին

17:29 12.08.2025

Արարատ Միրզոյանն ընդունել է Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Օման քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթիին: Նախարար Միրզոյանը և Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ: Անդրադառնալով նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ […] ...

Շնորհակալություն, մարզիչ. «Փյունիկի» երկրպագուները հրաժեշտ են տվել ՀՀ հավաքականը գլխավորած Եղիշե Մելիքյանին

17:25 12.08.2025

Շնորհակալություն, մարզիչ. «Փյունիկի» երկրպագուները հրաժեշտ են տվել ՀՀ հավաքականը գլխավորած Եղիշե Մելիքյանին

Երևանի «Փյունիկի» ֆան ակումբը Գյումրիի «Շիրակի» դեմ Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի արտագնա խաղից առաջ հրաժեշտ է տվել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Եղիշե Մելիքյանին: «Սեկտոր 18» ֆան ակումբի անդամները պարզել են պաստառ, որի վրա գրված է` «Շնորհակալություն, մարզիչ»: Երկրպագուները նաև Մելիքյանի նկարով են պաստառ պարզել: Մելիքյանը Գյումրիի քաղաքային ստադիոնում հետևել է հանդիպմանը։ Հիշեցնենք, որ օրեր […] ...

BACK_TO_TOP