Արդարադատության նախարարը հայտարարություն է արել բիզնես հատվածի ներկայացուցիչների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+30.09 oC

Արդարադատության նախարարը հայտարարություն է արել բիզնես հատվածի ներկայացուցիչների համար

14:33 24.09.2019

Երևանում տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Արգենտինայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ղազախստանից և Վրաստանից ժամանած շուրջ 120 ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Բադասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հակակոռուպցիոն պայքարն ինստիտուցիոնալ մակարդակի վրա դնելու համար կարևորում է բիզնեսի մասնակցությունը հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և այդ ոլորտում միջոցառումների իրականացման գործընթացում:

Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով կառավարության քննարկմանը ներկայացված Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծին, առանձնացրել է հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը՝ ընդգծելով, որ կառավարությունը դրա համար ունի բավարար քաղաքական կամք: Որպես այդ համակարգի առաջին տարր՝ արդարադատության նախարարն ընդգծել է հոկտեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն ու դրա արդյունավետ գործունեությունը: Հանձնաժողովն ունենալու է պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերի ստացման, վերլուծության գործառույթներ, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության ոլորտում հստակ լիազորություններ, որի դերը, Ռուստամ Բադասյանի խոսքերով, չի կարելի թերագնահատել: Հաջորդ կարևոր քայլը նախարարը համարել է  ինստիտուցիոնալ համակարգում հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ստեղծումն ու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությունը մասնագիտացված հակակոռուպցիոն մարմնին վստահելը: «Հակակոռուպցիոն մարմինը չի ստեղծվելու մեխանիկորեն՝ քննչական մարմինների տեղափոխման արդյունքում, ստուգվելու է քննչական մարմնի կազմի մեջ մտնող անձանց բարեվարքությունը մինչև հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը, ինչը բիզնեսի տեսանկյունից վստահության կարևորագույն չափանիշներից է»,- ասել է արդարադատության նախարարը՝ հերթական մյուս կարևոր քայլերը համարելով հակակոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննելու նպատակով Հակակոռուպցիոն դատարանի և դատախազության կազմում կոռուպցիոն գործերով նախաքննության օրինականությունը հսկելու նպատակով մասնագիտացված վարչության ստեղծումը: Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու հարցում Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև էլեկտրոնային գործիքների կիրառումը, որոնք էապես կհեշտացնեն վարչարարությունը և հասանելի կդարձնեն հանրային ծառայությունները բիզնեսի համար: Այս համատեքստում, նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունը հանձնառել է  իրականացնել բարեփոխումներ իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ, և ներկայում աշխատանքներ են իրականացվում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա ընկերությունների իրական սեփականատերերին բացահայտելու և ռեգիստր ստեղծելու ուղղությամբ:

Ամփոփելով ելույթը՝ նախարար Բադասյանը դիմել է բիզնես հատվածի  ներկայացուցիչներին՝ հայտարարելով, որ կառավարությունը հանձնառել է բոլոր արդյունավետ միջոցները ներդնել կոռուպցիայի դեմ պայքարում: «Թե ՏՀԶԿ-ն, թե միջազգային այլ հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ ԳՐԵԿՈ-ն ու ՄԱՆԻՎԱԼ-ը, կարևորել են մի շարք արդյունավետ գործիքների ներդրումը, որը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կարողությունների զարգացմանը: Կառավարությունն այժմ ձեռնարկել է բոլոր այդ գործիքների ներդրման գործընթացը: Հնարավոր է՝ որոշ շրջանակներ բիզնեսին սխալ հաղորդագրություններ ուղարկեն, որ դա ոտնձգություն է բիզնես շահերի դեմ: Ես բացառում եմ այդ մտահոգությունը և շեշտում, որ աքսիոմա է՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, այդ շրջանակում նաև իրավապահ մարմիններին բավարար գործիքակազմ տրամադրելը, նպաստելու է Հայաստանում բիզնեսի զարգացմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը»,- ընդգծել է արդարադատության նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գորիսում ձերբակալվել է հետախուզվող, խափանման միջոցը՝ կալանք

14:17 13.08.2025

Գորիսում ձերբակալվել է հետախուզվող, խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Գորիսի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին Գորիսում ձերբակալվել է 39-ամյա մի տղամարդ, որը այս տարվա մայիսի 25-ից հետախուզվում էր ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումը

14:01 13.08.2025

Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումն ու կարևորել ԵՄ ընդլայնվող գործընկերության համատեքստում Բեռլինի դերակատարումը։ Դեսպան Բուշի խնդրանքով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձ […] ...

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը

13:46 13.08.2025

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը: Այս մասին հրապարակումը տեղադրվել է X սոցիալական ցանցի՝ Սպիտակ տան պաշտոնական էջում: Թրամփի թեկնածությունը պաշտպանել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, Գաբոնի նախագահ Բրիս Օլիգի Նգուեման, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Պակիստանի կառավարությունը և […] ...

Կանաչուտի բնակչի բակում կանեփի 151 թուփ է հայտնաբերվել. Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումը

13:40 13.08.2025

Կանաչուտի բնակչի բակում կանեփի 151 թուփ է հայտնաբերվել. Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Կանաչուտ գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը բակում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 151 թուփ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

13:34 13.08.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում օգոստոսի 13-ին և 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-16-ին ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի […] ...

Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը

13:22 13.08.2025

Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը

Հայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի ժամկետները: Այցի ժամկետների հստակեցման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կկայանա օգոստոսի 19-ին»:   ...

BACK_TO_TOP