Ուկրաինգեյթ. Թրամփը լրտես է անվանել իր ու Զելենսկու հեռախոսազրույցը գաղտնազերծողին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC

Ուկրաինգեյթ. Թրամփը լրտես է անվանել իր ու Զելենսկու հեռախոսազրույցը գաղտնազերծողին

09:56 28.09.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրտես է անվանել ամերիկյան հատուկ ծառայությունների այն աշխատակցին, որի միջոցով արտահոսք է եղել Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսային խոսակցության վերաբերյալ: Հենց այդ խոսակցության բովանդակությունն է, որ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու անհրաժեշտություն առաջացրեց:

Կոնգրեսում դեմոկրատները Թրամփի այդ խոսքերն ուղիղ սպառնալիք են համարել հատուկ ծառայությունների աշխատակցի կյանքին: Այս արտահոսքն արդեն ստացել է «Ուկարինգեյթ» անվանումը՝ 70-ականներին տեղի ունեցած Ուոթերգեյթյան սկանդալի համաբանությամբ, որն, ի վերջո, հասցրեց նախագահ Ռիչարդ Նիկսոնի հրաժարականին:

Ամերիկյան կենտրոնական հետախուզության վարչության նախկին աշխատակից Ջոն Սթեյֆորը նշել է, որ հատուկ ծառայություններում շատ լուրջ են վերաբերվում իրենց գործին, և այսպես ասած, հետախուզական համայնքում շատ մեծ անհանգստություն է առաջացնում Դոնալդ Թրամփի վերջին տարիների գործունեությունը: Նրա կարծիքով՝ Կենտրոնական հետախուզական վարչությունում շատ հիասթափված են նախագահից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

09:42 19.07.2025

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

09:15 19.07.2025

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […] ...

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել արագ սննդի կետում բռնկված հրդեհը

08:30 19.07.2025

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել արագ սննդի կետում բռնկված հրդեհը

Հուլիսի 18-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանի մոտակայքում գտնվող սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցում գտնվող արագ սննդի կետերից մեկում (մոտ […] ...

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

23:59 18.07.2025

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

Աջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել  է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

23:51 18.07.2025

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

Աշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

23:46 18.07.2025

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...

BACK_TO_TOP