21:13 01.10.2019
Մեկ անգամ հետաձգվելուց հետո այսօր կայացել է Գյումրու Ֆոտոն վարժարանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որին հայտ էր ներկայացրել միայն մեկ թեկնածու: Նա վարժարանի աշխարհագրության ուսուցչուհի Կարինե Պետոյանն է, որ արդեն 22 տարի դասավանդում է նույն կրթօջախում:
Միակ թեկնածուն վարժարանի կառավարման խորհրդին է ներկայացրել իր զարգացման հայեցակարգային ծրագիրը, որից հետո անցկացվել է փակ, գաղտնի քվեարկություն:
«Խորհրդի բոլոր 7 անդամները միաձայն կողմ քվեարկեցին թեկնածուին և Կարինե Պետոյանը ընտրվեց վարժարանի տնօրեն»,- SHANTNEWS.am-ի հետ հեռախոսազրույցում փոխանցել է վարժարանի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Արտոյանը, որը նշել է ,որ կառավարման խորհրդի 8 անդամներից ներկա են գտնվել 7-ը, քանի որ կազմում ընդգրկված ծնողներից մեկի լիազորությունները վաղաժամ դադարեցվել էին․ պատճառն այն է, որ վարժարանից նրա երեխան տեղափոխվել է, և կրթությունը այս պահին շարունակում է արտերկրում, իսկ կառավարման խորհրդի նոր անդամ դեռևս չի ընտրվել:
Հիշեցնենք,որ 1995 թվականից Գյումրիում գործող ու հանրապետությունում իր հեղինակությամբ հայտնի Ֆոտոն վարժարանի երկարամյա տնօրեն Մանվել Մովսիսյանի պաշտոնը թափուր էի մնացել թոշակային տարիքի անցնելու պատճառով, իսկ մինչ այս անցկացված մրցույթը հետաձգվել էր թենակծու չառաջադրվելու պատճառով:
09:40 12.08.2025
Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և զենքի մատակարարման և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհի տեսքով անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին մեղմացրել է իր դիրքորոշումը ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ։ Նրաց խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են սառեցնել հակամարտությունը մարտական գործողությունների ներկայիս գծի երկայնքով։ Միևնույն […] ...
09:35 12.08.2025
Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային օրակարգը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերը, հայտնում է Բրազիլիայի ղեկավարի գրասենյակը։ «Մոտ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային ներկա իրավիճակի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու վերջին […] ...
09:25 12.08.2025
Իրաքը ջրի սուր պակասի առջև է կանգնածԻրաքը բախվում է ջրի սուր պակասի՝ ուժեղ երաշտի և հարևան երկրներից ջրի մատակարարման նվազման ֆոնին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գյուղատնտեսության նախարարության խորհրդական Մահդի Դամադը։ «Մարզեր խմելու ջուր մատակարարելու անկարողությունը և ստորգետնյա ջրերի պաշարների սպառումը լուրջ վտանգ են ներկայացնում: 2019 թվականին պաշարները հասել են 65 միլիարդ խորանարդ մետրի՝ անձրևների շնորհիվ։ Այժմ հարևան երկրներից (Իրանից և Թուրքիայից) […] ...
09:21 12.08.2025
Վազգեն Մուրադյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդականԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Վազգեն Մուրադյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Կենսագրական տվյալները՝ 2022 թվականի փետրվարից հունիս ամիսներին անցել է մասնագիտական պրակտիկա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտում: 2022 թվականի հուլիսի 11-ից 2024 թվականի նոյեմբերի 7-ը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի […] ...
09:20 12.08.2025
Դուք ունեք հնարավորություն ձեր գաղափարները վերածելու իրական ծրագրերի. Ժաննա Անդրեասյանը՝ երիտասարդներինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ երիտասարդներ, այսօր Երիտասարդների միջազգային օրն է։ Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը, որոնք ցանկացած հասարակության համար ունեն առանցքային նշանակություն, որովհետև հենց երիտասարդներն են, որ ապագայի, առաջընթացի և փոփոխությունների հանդեպ հավատ ու հույս են ձևավորում: ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս […] ...
09:15 12.08.2025
Գերմանիան պահանջել է Իսրայելից բացատրություն Գազայում լրագրողների սպանության վերաբերյալԲեռլինը դատապարտում է Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում լրագրողների վրա հասցված հարվածները, և Իսրայելի իշխանությունները պետք է բացատրություն տան «Ալ Ջազիրա» և «Սահաթ» լրատվական պորտալի աշխատակիցների սպանության համար, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Յոզեֆ Հինտերսիրը։ Երկուշաբթի օրը ավելի վաղ «Ալ Ջազիրա»-ն հայտնել էր, որ իր հինգ աշխատակիցներ, այդ թվում՝ լրագրող Անաս ալ-Շարիֆը, զոհվել […] ...