23:50 10.10.2019
Շիրակի մարզում գյուղատնտեսական տարին բարենպաստ չէր, սպասվելիք բերքի կեսից ավելին տուժեց 8 անգամ տեղի ունեցած կարկտահարություններից: Այս տվյալներն է մարզխորհրդի նիստում ներկայացրել գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը: Բերքատվության նվազման հետևանք է նաև համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման վատ ցուցանիշը։
Շիրակի մարզի 42 համայնքների ընդհանուր եկամուտները, ըստ նախապես կազմված բյուջեների, մեկ միլիարդ 895 միլիոն դրամ է, բայց անցած 9 ամիսների ընթացքում կատարվել է 273 միլիոն դրամով պակաս։ Սեփական հողերի վարձավճարները համայնքների ղեկավարները կարողացել են հավաքել, ինչը չի ստացվել վարձակալական վարելահողերի համար: Գյուղապետերն իրենց բաժին արդարացումն ունեն, իսկ Շիրակի մարզպետն էլ հավաքագրումների հարցում վերջիններիս թերացումները նշեց:
«Եթե համայնքներում էս տեսակի խնդիր կա, ուրեմն նշանակում է՝ մենք շարունակում ենք աշխատել աբարեխիղճների հետ: Համայնքապետերին պիտի խնդրեմ ուշադիր լինել, դուք գործիք ունեք, որը չեք կիրառում: Ունեք շարունակաբար վատ վճարողներ, վերցրեք հողերը, տվեք նրանց, ովքեր աշխատող են և կարող են հարկերը վճարել»,- ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Բայց հողից ստացած եկամուտն էլ նվազել է՝ կապված եղանակային պայմանների հետ: Այս տարվա բերքահավաքի ցուցանիշները մտահոգիչ են և կարկտահարությունների, երաշտի ու ցրտահարության պատճառով 6000 տոննա պակաս կարտոֆիլ և 55 հազար տոննա պակաս հացահատիկ է հավաքվել։
«Մարզն ունի 33 հազար հեկտար հացահատիկի ցանքատարածություններ, դրանցից 10 հազար հեկտարը կարկտահարվել էր 50-100 տոկոսով: Եթե մենք պետք է ստանայինք 100 հազար տոննա հացահատիկի բերք, ստացել ենք 55 հազար տոննա, մեր բերքի ուղիղ կեսը կորել է»,- մարզի բերքահավաքի ցուցանիշներն է ներկայացրել Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:
Համայնքապետերը հարց ուղղեցին վարչության պետին՝ կորցրած բերքի կամ վնասի փոխհատուցում արդյոք լինելո՞ւ է։ Հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է նախորդ տարիների օրինակով սերմացու կամ դիզվառելիք տրամադրվի գյուղացիներին: Մովսես Մանուկյանն այս մասով լավ նորություն չուներ հայտնելու տուժած համայնքների ղեկավարներին՝ պետությունից սուբսիդավորման ծրագիր այս անգամ ևս չի լինելու:
Համայնքային խնդիրների լուծմանն ուղղված մյուս պետական ծրագիրն էլ սուբվենցիոն է: Կառավարություն-համայնք համաֆինանսավորման տարբերակով 25 համայնքների ներկայացրած բոլոր 49 ծրագրերը հաստատվել են, դրանց որոշ մասը ավարտվել է, իսկ մի քանիսն ընթացքի մեջ են: Բայց համայնքի ղեկավարները այստեղ էլ մտահոգություններ ունեին: Պետության համաֆինանսավորման գումարները շինընկերություններին դեռ չեն փոխանցվել:
«Շինարարները ստացել են համայնքային համաֆինանսավորումները, աշխատանքը կատարել են, հիմա հասել են պետական մասնաբաժնի աշխատանքներին, կատարել են, մեկ ամիս կատարողական են տվել, գումարը չեն ստացել, 2 ամիս կատարողական են տվել, գումարը չեն ստացել, այլևս չեն կարողանում աշխատել, որովհետև պարտքեր են կուտակում, բայց պետությունից որևէ արձագանք չկա, թե երբ է լինելու էդ գումարների տրամադրումը»,- շինընկերությունների դժգոհությունները մարզխորհրդի նիստում ներկայացրեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը։
Սուբվենցիոն ծրագրերի ներկայացման սահմանափակումներ 2020 թվականից չեն լինելու, ինչը հնարավորություն կստեղծի հիմնականում մարզի փոքր բյուջե ունեցող համայնքներին ծրագրերով հանդես գալ, բացի դրանից՝ համայնքնային ֆինանսավորման սահմանված շեմ չի պահանջվելու:
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...