14:30 12.10.2019
Սանկտ Պետերբուրգում շարունակվում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որին մասնակցում է 300-ից ավելի շախմատիստ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից:
Մեր շախմատիստներից առայժ լավագույն արդյունքն ունի Մանուել Պետրոսյանը: 7-րդ տուրում նա հաղթել է ՌԴ-ն ներկայացնող Եվգենի Վորոբյովին և այժմ 6 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում:
Սամվել Տեր-Սահակյանը 5,5 միավորով 5-րդ հորիզոնականում է: Առաջատարը 6,5 միավորով ռուսաստանցի Իվան Բոչարովն է, ում հետ էլ սևերով այսօր կմրցի Մանուել Պետրոսյանը:
Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:
11:41 20.08.2025
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներՔաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակներն արդեն տևական ժամանակ իրականացնում են շրջիկ սպասարկում՝ ընդլայնված ցանկով, հարմարավետ և հատուկ կահավորված ավտոմեքենաներով։ ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացն ու որակը՝ այն դարձնելով առավել մատչելի և քաղաքացիակենտրոն։ Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում կարող էին ներկայացնել միայն […] ...
11:35 20.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 20-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ կազմել է 20.4 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
11:30 20.08.2025
Հակակոռուպցիոն դատարանն է քննելու Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյայլ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Մայրապետյանի հայցըԳլխավոր դատախազությունը 2025 թվականի ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության (հիմնադիրներ՝ Սամվել Մայրապետյան և վերջինիս կին՝ Գոհար Քյալյան)՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 14-ի որոշմամբ՝ հայցադիմումի ընդունումը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ […] ...
11:00 20.08.2025
CNN. Հունգարիան և Շվեյցարիան քննարկում են Ուկրաինայի գագաթնաժողովի հնարավորությունըՍպիտակ տունը դիտարկում է Հունգարիան և Շվեյցարիան որպես հնարավոր վայրեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև առաջիկա հանդիպման, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հաջորդող եռակողմ գագաթնաժողովի համար։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան երեք պաշտոնյաների։ ԱՄՆ նախագահը անձամբ քննարկել է Բուդապեշտում հանդիպում անցկացնելու հնարավորությունը Հունգարիայի վարչապետ […] ...
10:53 20.08.2025
Al Hadath․ Դրուզների առաջնորդը պահանջել է բացել մարդասիրական միջանցք դեպի Աս-ՍուվեյդաՍիրիայի հարավում գտնվող դրուզներով բնակեցված Աս-Սուվեյդա նահանգում վատթարացող մարդասիրական իրավիճակը պահանջում է միջազգային հանրության կողմից անհապաղ գործողություններ, Al Hadath հեռուստաընկերությանը հայտարարել է Իսրայելի լեռնային դրուզ համայնքի առաջնորդ շեյխ Մուվաֆակ Թարիֆը։ Նա ասել է, որ երեքշաբթի օրը Փարիզում հանդիպել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հետ։ «Զրույցի ընթացքում ես ամերիկացի միջնորդին փոխանցեցի մեր պահանջը՝ բացել մարդասիրական […] ...
10:48 20.08.2025
2025-ի հունվար-հուլիսին 2024-ի համեմատ ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը 2.4%-ով ավելացել է. նախարարՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « 2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024 թ. համապատասխան ցուցանիշը: Հատկանշական է, որ «ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ և դեկորատիվ կանաչ» ապրանքային ուղղության մասով աճը կազմել է 88.7% […] ...