11:00 13.10.2019
Շվեյցարիայում ընթանում է FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում են 150-ից ավելի շախմատիստներ, այդ թվում FIDE-ի վարկանիշի բոլոր առաջատար շախմատիստները՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը:
Երրորդ տուրում մեր շախմատիստներից երեքը՝ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել: Սա Արոնյանի առաջին հաղթանակն էր, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Էլինա Դանիելյանին: Պարտություն են կրել նաև Կարեն Մովսիսյանն ու Սերգեյ Մովսեսյանը: Վլադիմիր Հակոբյանը և Հրանտ Մելքումյանը իրենց պարտիաները ավարտել են ոչ-ոքի: Երեք տուրից հետո Գաբրիել Սարգսյանը 2,5 միավոր ունի և տեղ է զբաղեցնում առաջատարների թվում: Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիմիր Հակոբյանը ունեն 2-ական միավոր: Կարեն Մովսիսյանը և Էլինա Դաիելյանն ունեն 1-ական միավոր իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ 0,5:
15:00 01.06.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերումՎթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13։50-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ակունք, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի, Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ ...
14:40 01.06.2025
«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
14:20 01.06.2025
Եվրոպայում գրանցվել է թոշակի անցնելու ռեկորդային տարիքԴանիան, որոշելով բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 70 տարի, ռեկորդ է սահմանել աշխարհի խոշոր տնտեսությունների շարքում, ևս 14 երկիր այժմ բարձրացնում է կենսաթոշակի անցնելու տարիքը, իսկ դրանց մեկ երրորդը՝ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ին «Մեծ քսանյակի» և Եվրամիության ազգային օրենսդրության առանձնահատկությունները ուսումնասիրելուց հետո։ Ուսումնասիրված երկրների քաղաքացիները ամենից հաճախ թոշակի են անցնում 65 […] ...
14:00 01.06.2025
Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում էՏաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած սառցադաշտերի պահպանմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ պարոն Բահոդուր Շերալիզոդայի հետ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական ոլորտում ձևավորված գործընկերության կարևորությունը։ […] ...
13:40 01.06.2025
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչՀայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։ […] ...
13:22 01.06.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ ...