ԱԺ-ն այն կառույցն է, որտեղ սեքսիզմը պետք է իսպառ վերացվի. թեժ քննարկում ԱԺ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+26.09 oC

ԱԺ-ն այն կառույցն է, որտեղ սեքսիզմը պետք է իսպառ վերացվի. թեժ քննարկում ԱԺ-ում

16:02 15.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ է բերել նախագիծ, որը ըստ էության բոլորովին վերջերս ընդունված Հարկային օրենսգրքի առաջին ընթերցման տարբերակն էր: Այն պետք է ուժի մեջ մտնի 2020թ. հունվարից: Խոսքը վերաբերում է մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողներին շրջանառության հարկից ազատելուն: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարությունը փոփոխություններ կատարեց ու բացառության կարգով օրենքից հանեց այն տնտեսվարողներին, ովքեր Երևանում են գործունեություն ծավալում, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտները:

Հիմա Մանե Թանդիլյանն առաջարկում է վերացնել այս բացառությունները, այսինքն՝ արտոնությունից օգտվեն նաև նշված խմբերը: Նա նշում է, որ զիջվող գումարը տարեկան 3.4 մլրդ դրամ է կազմում, իսկ ֆինանսների փոխնախարարը հակադարձում է, թե 10 մլրդ դրամ է կազմում:

«Եթե ես իմանամ, որ խնդիրը 10 մլրդ-ն է, կասեմ բարի, բայց հարցը գաղափարն է, մենք ուղիղ տնտեսվարողի մոտ ենք թողնում այդ գումարը, այն դեպքն է, որ չենք կասկածում՝ ում մոտ է, այլ ուղիղ տնտեսվարողի: Եթե գումարի չափն է խնդիրը, քննարկենք, եթե գաղափարը ընդունելի չէ, չենք կարող քննարկել»,- ասաց Թանդիլյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ կառավարությունը ժամանակին ցանկանում էր հանրային սննդի մասը ներառել, սակայն տեխնիկական խնդիրներով չստացվեց, ուստի այսօր կարող են ընդունել «Լուսավոր Հայաստանի» բերած նախագիծը միայն այդ մասով, սակայն «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Աղազարյանը անսպասելի հայտարարեց.

«Ինձ թվում է, թե, կներեք, պարոն Պողոսյանը, որպեսզի գնահատի տիկին Թանդիլյանի ջանքերը, կատարած աշխատանքը, ինքը ժեստ արեց, բռնվեց, իմ կարծիքն եմ արտահայտում, ոնց-որ մի տեսակ իրար չնեղացնենք, բայց պետք է փողերի նկատմամբ նրբանկատ լինենք»:

Թունյանը հիշեցրեց, որ ուզում են անել այն, ինչը մեծ փաթեթի քննարկման ժամանակ չստացվեց, բայց Աղազարյանն ասաց.

«Դա նշանակում է ձեռքի հետ անել, ուրեմն թող կառավարությունը լավ մտածի, երկար մտածի ու ավելի ամբողջական մտածի, ու հիմա ինչ է ստացվում, ԱԺ-ն պետք է հավաքվի ու քննարկի մի հատ փոքրիկ հարց»:

Աղազարյանին պատասխանեց «Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանը, ասաց.

«ԱԺ-ն այն կառույցն է, որտեղ առաջին հերթին պետք է սեքսիզմը իսպառ վերացվի, խնդրում եմ ճիշտ արտահայտվել, որովհետև չեմ կարծում, որ եթե տղամարդ լիներ ներկայացնողը, նման գնահատականի արժանանար, որ արվել է ինչ-որ բանի խաթր»:

Տեղից հնչեցին ակնարկներ, թե քննարկումը քիչ-քիչ վերածվում է Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

23:59 18.07.2025

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

Աջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել  է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

23:51 18.07.2025

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

Աշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

23:46 18.07.2025

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

23:33 18.07.2025

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

Հուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...

Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենում

23:25 18.07.2025

Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենում

Երևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

23:12 18.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP