19:06 15.10.2019
Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում։ Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։
Իր խոսքում վարչության պետը նշեց, որ չնայած 2019 թվականի անցած ժամանակահատվածը լի էր իրադարձություններով, հասարակական-քաղաքական ու զանգվածային միջոցառումներով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողներն իրականացրել են անհրաժեշտ միջոցառումներ՝ հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու և օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու համար։
Հաշվետու զեկույցով ներկայացվեց Երևան քաղաքում գրանցված բացահայտման տոկոսում հաշվառվող հանցագործությունների շարժընթացը։
2019 թվականի 9 ամիսների ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 11991 դեպք։ Արձանագրվել է միջին ծանրության՝ 3676, ծանր հանցագործության՝ 2623 և առանձնապես ծանր հանցագործության՝ 183 դեպք։ Հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել է 6187 հանցագործության դեպք։ Նախորդ տարվա համեմատ բացահայտման աշխատանքների աճ է արձանագրվել գողության, այդ թվում՝ բնակարանային գողության, ավազակության, կողոպուտի, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, մարդկանց թրաֆիքինգի, բռնաբարության, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացնելու, ակցիզային դրոշմանիշերի ապօրինի շրջանառության, ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերով։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ առաջարկություններ։
Գարիկ Ղուկասյանն ամփոփելով նիստը՝ ընդգծեց՝ ակնկալում է, որ Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավարները շուտափույթ կշտկեն հաշվետու ժամանակահատվածում արձանագրված թերությունները և բացթողումները, կշարունակեն հետևողական աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար։
18:52 18.07.2025
Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարը շարունակվում էՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն իրացրել են կանեփ աճեցնելու վերաբերյալ ստացած հերթական տվյալը, որը ստուգվել ու հաստատվել է: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և հուլիսի 15-ին իրավապահները մեկնել են Այգեշատ գյուղ: 51-ամյա տղամարդու տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերվել է մշակած կանեփի 15 թուփ: Տանտերն ընդունել է, որ կանեփն ինքն է ցանել ու աճեցրել: […] ...
18:44 18.07.2025
Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. ՍուրենյանՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ […] ...
18:37 18.07.2025
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆՍլովակիան կարծում է, որ ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները չեն նպաստում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և հաճախ ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում հենց եվրոպական պետությունների համար, հայտարարել է երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։ «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը կարող է իրականացվել միայն դիվանագիտական ջանքերի, այլ ոչ թե տասնյակ […] ...
18:30 18.07.2025
Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերքՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում՝ Լոկոմոտիվային դեպոյի ցանկապատի մոտ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական հրացան, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, առանց գործարանային համարի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ, […] ...
18:22 18.07.2025
«Վերականգնված ցուցանմուշի պատմություն»․ ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի հովանոցըՀայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը, որի շրջանակում ներկայացվել է կինոարվեստի աշխարհում ամենաինքնատիպ և առեղծվածային կերպարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի սիրելի հովանոցի վերականգնման պատմությունը։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, նախագծի ղեկավար և ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանը, փարաջանովյան արվեստի երկրպագուներ: Նախարարի տեղակալը շրջել է ցուցասրահում, […] ...
18:14 18.07.2025
Շինհրապարակում աշխատող օտարերկրացիները հնարավորություն կունենան իրազեկվելու աշխատանքների կազմակերպման և անվտանգության կանոններինՔաղաքաշինության կոմիտեի մշակած «Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը» վարչապետի հանձնարարությամբ արդեն հասանելի է նաև անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանություններով։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից: Այն տեղադրված է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում հետևյալ հղումով`https://www.arlis.am/hy/acts/208686, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի minurban.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկ» ենթաբաժնում՝ «Շինարարական արտադրության կազմակերպում» խորագրում […] ...