Ռուսաստանի Կալուգայի և Պերմի երկրամասերի շուրջ 20 գործարարներ հետաքրքրված են Հայաստանի և Շիրակի մարզի արտադրատեսակներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

Ռուսաստանի Կալուգայի և Պերմի երկրամասերի շուրջ 20 գործարարներ հետաքրքրված են Հայաստանի և Շիրակի մարզի արտադրատեսակներով

19:59 16.10.2019

Նոր գործարար կապերի ստեղծում, բիզնես գործունեության ընդլայնում, արտահանման ծավալների ավելացում: Այսպիսի հեռանկարով այսօր Գյումրիում մեկնարկել է արտահանման եռօրյա բիզնես մարաթոնը, որին մասնակցել են գործարարներ ոչ միայն Շիրակի մարզից, նաև Ռուսաստանի Դաշնության Կալուգայի և Պերմի երկրամասերից:

Նոր ձևաչափով միջոցառմանը տեղի և օտարերկրյա գործարարները բանակցել են, ներկայացրել այն, ինչն արտադրում են, քննարկել համագործակցության տարբերակներն ու ապրանքների արտահանման հնարավորությունները: Տեղի արտադրողներն ու գյուղմթերք վերամշակողները հանդիպել են Ռուսաստանի Դաշնության մոտ 20 ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Բիզնես մարաթոնի կազմակերպիչները նախ նշում են, որ Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ Շիրակի մարզի արտադրանքը շատ փոքր ծավալ է կազմում, հետո՝ գործարարները նախորդ տարիների բիզնես-համաժողովների ժամանակ Շիրակի մարզ չէին այցելում վատ ճանապարհների ու մայրաքաղաքից հեռու լինելու պատճառով: Այս տարի ռուսաստանցի գործարարները հետաքրքրված են Շիրակի մարզի արտադրանքով, ներկայացրին նաև իրենց ընկերությունների տեսականին:

Կալուգայի շրջանի բիզնեսի զարգացման գործակալության ներկայացուցիչ Անատոլի Սմիրնովի խոսքերով՝ մեզ մոտ հիմա ագրոսեկտորը որոշակի զարգացում է ապրում, իսկ իրենք ունեն կազմակերպություն, որը զբաղվում է կաթի արտադրությամբ և վերամշակմամբ, նաև սարքավորումների թողարկմամբ: Հուսով են, որ կկարողանան համագործակցել Շիրակի մարզի հետ:

Կալուգան ունի թափոնների վերամշակման արտադրություն, սա ևս Շիրակի մարզին կհետաքրքրի, քանի որ աղբի պրոբլեմը ամեն տեղ կա ու դրանից ազատվել է պետք: Գյուղոլորտի ներկայացուցիչներին հետաքրքրեցին նաև ռուսական թունաքիմիկատները, պարարտանյութերն ու սերմերը, որոնք կներկրվեն ու ֆերմերին կվաճառվեն։ Բիզնես մարաթոնի մասնակիցների մեծ մասը ֆերմերներ ու գյուղմթերք արտադրողներն էին, իսկ Պերմի և Կալուգայի երկրամասերի ընկերությունների բիզնես առաջարկները նաև արտադրության ոլորտում էին՝ մեքենաշինության, բարձր տեխնոլոգիաների:

Կալուգայից գործարար Նադեժդա Կաժուժկան ներկայացրեց իրենց արտադրանքը․ սարքավորումներ են արտադրում, որոնք հոսող ջրերի մաքրման համար են: Ջրամատակարարման ոլորտի մարզի ներկայացուցիչների հետ քննարկեցին, թե ինչպես կարելի է իրենց փորձը մեզ մոտ ներդնել, Հայաստանի բնակչությանը ևս մաքուր ջուր հասցնել, ինչը նաև բնապահպանական խնդիր է, հնարավոր է գետերի ակունքները մաքրելու հարցը ևս կարողանան լուծել: Մինչ այժմ Հայաստանի հետ չեն համագործակցել:

Պերմի երկրամասից գործարար Եկատերինա Օմելինան էլ ցուցադրեց իրենց արտադրանքը։ Ակտիվացված ածուխ են արտադրում, որն օգտագործվում է սպիրտի, ոչ ալկոհոլային խմիչքների մաքրման համար: Խմիչքների արտադրությունում պարտադիր է օգտագործվող տեխնիկական ջրի մաքրությունը՝ բնությունը չվնասելու համար: Հայաստան մինչ այժմ իրենց արտադրանքը փոքր ծավալներով են արտահանել:

Օտարերկրյա գործարարների առաջարկները շատ են, տեղի ընկերություններն էլ՝ դրանցով հետաքրքրված: Բայց փոխադարձ համագործակցության համար, պարզվում է, որ սա քիչ է: Մարզի շատ գործարարներ դեռ պատրաստ չեն իրենց արտադրանքը արտահանելու:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի խոսքերով՝ որակական չափանիշների հասնելու համար պետք է բիզնեսի որոշակի կայացվածության մակարդակ ունենալ, այս տեսանկյունից պարզ է, որ մարզը շատ աշխատանք ունի անելու և մեր շատ արտադրողների համար սեփական շուկայի մեջ տեղ գտնելու, ոտքի կանգնելու խնդիր կա։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ԱՊՀ -ի պատասխանատու Կարեն Իվանովի խոսքերով՝ ԵԱՏՄ երկրները Հայաստանի համար լավ շուկա են, բայց արտահանման պահանջվող ծավալներն ապահովել չեն կարող, դրա համար, ըստ բիզնես մարաթոնի պատասխանատուի, ստիպված են տեղական փոքր արտադրողներից ապրանքները գնել, դրանք մեծ բեռների վերածել ու նոր կազմակերպել արտահանումը:

Այստեղ էլ գլխավոր խնդիրը մնում է ապրանքների տեղափոխման կազմակերպումը: Վերին Լարսի անցակետում մշտապես ի հայտ են գալիս խնդիրներ, որոնք լուծելու համար օրեցօր լոգիստիկայի գները թանկացնում են, ապրանքների ինքնարժեքը բարձրանում է, հայկական ապրանքներն էլ կամաց-կամաց դառնում են ոչ մրցունակ։

Հիմա, ըստ Կարեն Իվանովի, պայմանավորվածություն կա, Վրաստանը լուրջ աշխատանքներ է սկսել, մի քանի ամսում նոր ճանապարհ ու թունելներ է կառուցելու, որ բեռնափոխադրումներն ավելի արագ կատարվեն։ Տրանսպորտային հաղորդակցության այլընտրանքային ճանապարհները դեռ նախագծեր են: Շիրակի մարզի հետ ռուսաստանցի գործարարները վստահ են, որ տուրիզմի և սննդարդյունաբերության ոլորտում համագործակցության ծրագրերը հստակ իրագործելի են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթ

20:14 18.07.2025

Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթ

Իրանի և ԵՄ-3-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) պաշտոնյաները կարող են հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնել՝ Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով։ Այս մասին իր X -ի էջում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։ Նա մանրամասնել է, որ այս հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում կամ Ժնևում։ «Իրանը, ինչպես սպասվում է, այս […] ...

SHANTNEWS

20:00 18.07.2025

SHANTNEWS

Հանդիպել են ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները

19:54 18.07.2025

Հանդիպել են ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները

Մոսկվայում հուլիսի 18-ին կայացել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպումը ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Ինչպես հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ և մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ ...

Ապօրինի հրազենի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վայքի բաժնում

19:46 18.07.2025

Ապօրինի հրազենի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վայքի բաժնում

Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ շարունակվում են Ոստիկանության իրազեկումները՝ գրանցելով արդյունքներ։ Համայնքային ոստիկանության Վայքի բաժին ներկայացած Եղեգնաձորի 31-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի որսորդական հրացան։ Նա հայտնել է, թե այն պատկանել է հանգուցյալ պապին: Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար Ոստիկանությունից հորդորում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Լևոն Արոնյանը հաղթել է Նակամուրային և դուրս է եկել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ

19:37 18.07.2025

Լևոն Արոնյանը հաղթել է Նակամուրային և դուրս է եկել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ

Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարի քառորդ եզրափակչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, ամերիկացի Հիկարու Նակամուրային։ Արագ խաղի առաջին պարտիաներում Արոնյանն ու Նակամուրան փոխանակվել են հաղթանակներով, իսկ երկու բլից պարտիայում Արոնյանն առավելության է հասել՝ 1.5։0.5 հաշվով։ Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա հնդիկ ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Էրջուն Էրիգայսիի […] ...

Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

19:28 18.07.2025

Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին և հանձնել պետական բարձր պարգև։ Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Երվանդ Զորյանին և մեծապես գնահատել նրա գործունեությունը՝ ընդգծելով, […] ...

BACK_TO_TOP