19:48 16.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Բարեփոխելով աշխարհը» փառատոնի հիմնադիր, հայտնի պրոդյուսեր և ռեժիսոր, ամերիկյան «Associated Television International» ֆիլմարտադրող ընկերության ղեկավար Դեյվիդ ՄաքՔենզիին և փառատոնի համահիմնադիրների ու կազմակերպիչների խմբին:
Հյուրերը նախագահին տեղեկացրել են «Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում անցկացվող «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնի մասին, որը նվիրված է մարդու իրավունքներին և մարդասիրական սկզբունքների պահպանմանն ու զարգացմանը։ Նրանք ներկայացրել են նաև իրենց ապագա ծրագրերը՝ նշելով, որ նախատեսում են փառատոնը կազմակերպել ամեն տարի և դրա միջոցով աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայաստանի և, ընդհանրապես, մարդասիրության վրա:
Դեյվիդ ՄաքՔենզին հայտնել է, որ փառատոնի հատուկ մարդասիրական մրցանակը (Humanitarian Award) որոշվել է շնորհել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանում կառավարության խաղաղ տրանսֆորմացիային մեծապես աջակցելու, ինչպես նաև հումանիտար գործունեության և մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար: Նա նախագահ Սարգսյանին է փոխանցել մրցանակի հավաստագիրը:
Նախագահ Սարգսյանը մեծ պատիվ է համարել նման մրցանակի արժանանալը և բարձր գնահատել Դեյվիդ ՄաքՔենզիի ու նրա գործընկերների ներդրումը փառատոնի հիմնադրման և կազմակերպման, մարդասիրության, մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նախագահը դրվատանքի խոսքեր է ուղղել հյուրերին իրենց գործունեության մեջ Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալու համար: Վերջիններս նախագահին տեղեկացրել են նաև Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցելու իրենց ծրագրերի մասին՝ մասնավորապես նշելով, որ մտադիր են Հայաստանում կինոյի դպրոց հիմնել, որը հանդես կգա որպես Լոս Անջելեսում գործող դպրոցի գործընկեր կառույց:
Նախագահ Սարգսյանը ողջունել է նրանց մտադրությունը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու նախաձեռնություններին:
19:54 18.07.2025
Հանդիպել են ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպաններըՄոսկվայում հուլիսի 18-ին կայացել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպումը ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Ինչպես հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ և մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ ...
19:46 18.07.2025
Ապօրինի հրազենի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վայքի բաժնումԲնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ շարունակվում են Ոստիկանության իրազեկումները՝ գրանցելով արդյունքներ։ Համայնքային ոստիկանության Վայքի բաժին ներկայացած Եղեգնաձորի 31-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի որսորդական հրացան։ Նա հայտնել է, թե այն պատկանել է հանգուցյալ պապին: Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար Ոստիկանությունից հորդորում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
19:37 18.07.2025
Լևոն Արոնյանը հաղթել է Նակամուրային և դուրս է եկել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչԼաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարի քառորդ եզրափակչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, ամերիկացի Հիկարու Նակամուրային։ Արագ խաղի առաջին պարտիաներում Արոնյանն ու Նակամուրան փոխանակվել են հաղթանակներով, իսկ երկու բլից պարտիայում Արոնյանն առավելության է հասել՝ 1.5։0.5 հաշվով։ Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա հնդիկ ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Էրջուն Էրիգայսիի […] ...
19:28 18.07.2025
Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալովՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին և հանձնել պետական բարձր պարգև։ Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Երվանդ Զորյանին և մեծապես գնահատել նրա գործունեությունը՝ ընդգծելով, […] ...
19:18 18.07.2025
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել էԱզգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Նա նշել է, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով […] ...