Տեղեր ունենք, որ կատաստրոֆիկ վիճակում են. շրջակա միջավայրի նախարարը` հանքավայրերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Տեղեր ունենք, որ կատաստրոֆիկ վիճակում են. շրջակա միջավայրի նախարարը` հանքավայրերի մասին

13:43 17.10.2019

Սյունիքում տեղի ունեցած արտակարգ դեպքի վերաբերյալ լրագրողներն այսօր կառավարության նիստից հետո հարցեր են ուղղել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին: Նախարարը հաստատել է, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և առողջապահության նախարարության աշխատակիցները գետից նմուշառումներ են արել: Նախարարը նշել է, որ մեղավորությունը  տնտեսվարողինն է, այսինքն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինը»: Էրիկ Գրիգորյանը խոսել է վնասի հաշվարկման և փոխհատուցման գործող կարգավորումներից: Ըստ նրա՝ ջրային ռեսուրսներին հասցված վնասի սակագները ծիծաղելի են, այժմ դրանք վերանայվում են և ավելանալու են մի քանի անգամ: Էրիկ Գրիգորյանին հարց է ուղղվել նաև լքված հանքավայրերի մասին: Նախարարը նշել է, որ ուսումնասիրություններ են արվել՝ 44 թափոնակույտ կա և 5 լքված հանքավայր: Դրանցից 10-ը առաջնային  ցանկում են, և այդտեղ առաջինը պետք է ռեկուլտիվացիա արվի:

«Այս տարի կփորձենք նախագծա-նախահաշվային աշխատանքների համար գումար ստանալ: Տեղեր ունենք, որ կատաստրոֆիկ վիճակում են, օրինակ՝ լքված պոչամբար է, բայց մարդիկ տնտեսական գործունեություն են իրականացնում՝ ավտոլվացման կետ են բացել, իսկ այնտեղ նույնիսկ մնալ չի կարելի: Ինչ վերաբերում է ռեկուլտիվացիային, ապա մինչև հիմա դա միայն հողով ծածկել էր ենթադրում: Հիմա մշակում ենք նոր կարգ, որը ենթադրում է նաև կենսաբանական ռեկուլտիվացիա: Պետք է լինի այնպես, որ հետո այդ հողերն օգտագործվեն»,- ասել է նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

23:12 18.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...

Դինամոյի և Բալտիկայի միջև խաղում առաջին հարվածը կատարել է շունը

22:58 18.07.2025

Դինամոյի և Բալտիկայի միջև խաղում առաջին հարվածը կատարել է շունը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) նոր մրցաշրջանի առաջին խաղում Մոսկվայի «Դինամոյի» և Կալինինգրադի «Բալտիկայի» միջև առաջին խաղում առաջին խորհրդանշական հարվածը հասցրել է Դորա անունով շունը։ Նա մոսկովյան ակումբի դեսպանն է։ Խաղը տեղի է ունենում Մոսկվայում՝ Լև Յաշինի անվան «ՎՏԲ Արենա» կենտրոնական «Դինամո» մարզադաշտում: ՌՊԼ-ի նախորդ մրցաշրջանում «Դինամոն» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղը, իսկ «Բալթիկան» հաղթեց Առաջին […] ...

Դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադայի ԱԳ նախարարի հետ կին դեսպանների հանդիպմանը

22:46 18.07.2025

Դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադայի ԱԳ նախարարի հետ կին դեսպանների հանդիպմանը

Հուլիսի 16-ին, դիվանագիտության ոլորտում կանանց միջազգային օրվա շրջանակներում, Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցեց Կանադայում հավատարմագրված կին դեսպանների՝ Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ կայացած հանդիպմանը։ Միջոցառումը տեղի ունեցավ Կանադայում Սաուդյան Արաբիայի դեսպանության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Կանադայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան բազմաթիվ հարցեր ուղղելու Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարին ներկա համաշխարհային […] ...

Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը

22:29 18.07.2025

Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը […] ...

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

22:14 18.07.2025

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

ՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...

SHANTNEWS

22:00 18.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP