15:43 17.10.2019
Ինչպե՞ս կանխարգելել սուր շնչառական վարակները, հատկապես երեխաների շրջանում:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ թեմայի շուրջ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովին մասնակցել են Հայաստանի առաջատար մասնագետները, համայնքային ենթակայության բուժհաստատությունների և պոլիկլինիկաների թերապևտներն ու մանկաբույժները:
«Առողջապահության ոլորտի զարգացումը մեր քաղաքականության կարևոր կետերից է: Մենք հետևողականորեն կյանքի ենք կոչում մեր խոստումները և փորձում ենք լուծել տարիներով կուտակված խնդիրները՝ բարձրացնելով բուժհաստատությունների մատուցած ծառայությունների որակն ու սահմանելով նոր նշաձող, որպեսզի ծառայությունները լինեն հասանելի մեր բնակիչների համար»,- նշել է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
Փոխքաղաքապետը նաև ընդգծել է, որ սուր շնչառական վարակների կանխարգելմանն ուղղված ևս մեկ քայլ էր սարքավորումների ձեռքբերումը: Խոսքը պուլսոքսիմետրների նեբուլայզերների մասին է, որոնք արդեն իսկ բաժանվել են պոլիկլինիկաներին: Սերգեյ Հարությունյանը նշել է նաև, որ այսօր աշխատանքներ են տարվում՝ ձևավորելու բժշկի մոտ կանխարգելիչ նպատակով այցերի մշակույթը:
«Ամեն տարի այս ժամանակահատվածում բարձրանում է սուր շնչառական հիվանդությունների տարածումը: Քաղաքապետարանը խնդիր է դրել, որպեսզի ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունները լինեն ավելի պատրաստված: Գիտագործնական այս կոնֆերանսի նպատակը վարակների կանխարգելումն է»,- ասել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
Խոսելով սուր շնչառական վարակների և դրանց հետևանքների մասին՝ ՀՀ գլխավոր մանկաբույժ, Երևանի ավագանու անդամ Սերգեյ Սարգսյանը նշել է, որ, ցավոք, մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գրանցվում են նաև մահացության դեպքեր:
«Տարեցտարի, իհարկե, այդ ցուցանիշը նվազում է՝ շնորհիվ բժիշկների ճիշտ աշխատանքի: Այսօր մենք նաև քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի առաջիկայում կարողանանք վիրուսների ստուգումներ իրականացնել»,-նշել է Սերգեյ Սարգսյանը:
Բժշկի խոսքերով՝ հիվանդությունների կանխարգելման համար քաղաքացիները պետք է իմանան, որ առաջնայինը հիգիենայի պահպանումն է և օդափոխության ապահովումը:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ, Երևանի գլխավոր մանկաբույժ Աննա Չոբանյանը նշել է, որ ամիսներ առաջ քաղաքապետարանի պոլիկլինիկաներում ավելի քան 120 ամբուլատոր-բժշկական քարտեր են ուսումնասիրվել: Սուր շնչառական վարակների ախտորոշման և վարման ժամանակ արձանագրվել են զննման և նկարագրության մեջ որոշակի տվյալների թերացումներ: Դրանք կապված են եղել նաև որոշ սարքավորումների բացակայության հետ, ինչը հիմա արդեն լրացվում է:
22:14 18.07.2025
ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...
21:51 18.07.2025
Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համարՄիացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...
21:37 18.07.2025
Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...
21:19 18.07.2025
Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհերԼոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ […] ...
21:08 18.07.2025
ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […] ...