23:29 17.10.2019
Այսօր Նյու Յորքում կայացած ընտրությունների արդյունքում, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 2020-2022 թվականների ժամանակահատվածի համար։ Այս նշանավոր ձեռքբերումը միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետությունում ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության արդյունքում ժողովրդավարական վերափոխումների և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խրախուսման ոլորտում արձանագրված էական առաջընթացի ճանաչման լավագույն վկայությունն է։
Այս հաջողությունը նաև ի ցույց է դնում միջազգային հանրության՝ Հայաստանի նկատմամբ բարձր վստահությունը՝ որպես հուսալի գործընկեր և մարդու իրավունքների պաշտպանությանն առաջամարտիկ, այդ թվում՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և ոճրագործությունների կանխարգելման առումով։
Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ և բազմակողմ արդյունավետ փոխգործակցության կողմնակից՝ Հայաստանը ստորագրել և միացել է մարդու իրավունքների ոլորտին առնչվող բոլոր հիմնարար փաստաթղթերին և նախաձեռնություններին։ Այսօր կարող ենք արձանագրել, որ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այդ հանձնառությունները ոչ միայն մեր պետության իրավական համակարգի, այլև ազգային արժեհամակարգի և ինքնության կարևոր մասն են։ Մենք պատրաստակամ ենք ներկայացնել մեր փորձառությունը, լսել և սովորել մեր գործընկերներից և հանձնառու ենք աջակցելու միջազգային այնպիսի փոխգործակցությանը, որն ուղղված կլինի ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը, միջկառավարական արդյունավետ համագործակցության խթանմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներգրավվածության ապահովմանը։
Մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների առաջմղումը, ժողովրդավարական արժեքների ամրապնդումը լինելու է Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի կարևոր առաջնահերթությունը: Մարդու իրավունքները համընդհանուր են՝ աշխարհի բոլոր անկյուններում բնակվող յուրաքանչյուր ժողովրդի և անհատի համար:
Հայաստանը վճռական է իր ներդրումը բերել Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ընթացող միջազգային համագործակցությանն ու երկխոսության ամրապնդմանը, և այդ նպատակով մենք արդեն իսկ հանդես ենք եկել հստակ հանձնառություններով, որոնք նախատեսում ենք իրագործել առաջիկա տարիների ընթացքում։ Մենք շարունակելու ենք պայքարել ինքնության հիմքով խտրականության դրսևորումների, այլատյացության, անհանդուրժողականության և ատելության խոսքի և քարոզի դեմ, որովհետև Հայաստանին և հայ ժողովրդին լավ հայտնի են այդ հիմքերով մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետևանքները։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի անդամակցությունը զուգակցվելու է նաև ՄԱԿ-ի մեկ այլ կարևոր մարմնում՝ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում՝ Հայաստանի նախագահությամբ։ Սա առավել ևս խորհրդանշական է՝ հաշվի առնելով այսօր Հայաստանի հանրային կյանքում կանանց քաղաքական ներկայացվածության և ներգրավվածության նշանակալի աճը, որը վկայում է մեր երկրում կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանն ուղղված հետևողական քայլերի արդյունավետության մասին։ Հայաստանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային համագործակցության ամրապդնման գործում, և մենք նախատեսում ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերն այդ օրակարգը առաջ տանելու համար։
Կցանկանայի երախտագիտություն հայտնել միջազգային մեր գործընկերներին Հայաստանի թեկնածության հանդեպ ցուցաբերած բարձր վստահության համար։ Շնորհակալ եմ նաև ՀՀ կառավարության, նախարարությունների և գերատեսչությունների, ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարեկրյա տարբեր պետություններում և միջազգային կառույցներում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տարված հետևողական և համակարգված աշխատանքի համար։ Սա մեր բոլորիս հաջողությունն է, որով մենք նաև ստանձնում ենք մեծ պատասխանատվություն միջազգային համայնքի առջև։
11:30 06.06.2025
Գրոսի. Անօդաչու թռչող սարքերի միջադեպերը սպառնում են ատոմակայանի անվտանգությանըԱտոմակայանների շուրջ անօդաչու թռչող սարքերի միջադեպերը կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել ատոմակայանների անվտանգության համար և պետք է անհապաղ դադարեցվեն, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Ատոմակայանների մոտ թռչող անօդաչու թռչող սարքերը կարող են սպառնալ դրանց անվտանգությանը, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Նման միջադեպերը պետք է անհապաղ դադարեցվեն», – Գրոսիի […] ...
11:20 06.06.2025
ՄԱԿ. Գազայի բնակիչների ավելի քան 90%-ը սնունդ գնելու միջոցներ չունիՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (OCHA) հայտարարել է, որ Գազայի հատվածում ընտանիքների ավելի քան 90%-ը միջոցներ չունի գնելու նույնիսկ շուկայում դեռևս առկա շատ սահմանափակ քանակությամբ սննդամթերք։ «Միս, կաթնամթերք, բանջարեղեն և մրգեր գործնականում բացակայում են բնակչության սննդակարգից, իսկ ձուն կրկին անհետացել է շուկայից»,-ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ սննդամթերքի պաշարները շարունակում են նվազել, […] ...
11:10 06.06.2025
Վանաձոր-Ալավերդի-Հայաստանի սահման ավտոճանապարհի և Հ-35 ավտոճանապարհի փոխհատման հանգույցը հիմնանորոգված է. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրել է. «Վանաձոր – Ալավերդի – Հայաստանի սահման միջպետական ավտոճանապարհի և Հ-35 հանրապետական ավտոճանապարհի (Օձունի խաչմերուկի) փոխհատման հանգույցը հիմնանորոգված է»։ Տեսանյութն՝ այստեղ։ ...
10:59 06.06.2025
Երևանում ընթանում է Հայաստան-Ռուսաստան միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովըԵրևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովը, որին մասնակցելու են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցկացվող մեկօրյա համաժողովն ընդգրկում է մի շարք թեմաներ, որոնք կարևորություն են ներկայացնում ինչպես հայ-ռուսական միջպետական, այնպես էլ միջհամայնքային հարաբերությունների […] ...
10:51 06.06.2025
Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: ...
10:40 06.06.2025
Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլարԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանության հետևանքով, ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակի տվյալների։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ կարող է կրճատել կառավարության սուբսիդիաները և Մասկի պայմանագրերը իր Tesla և SpaceX ընկերությունների համար։ Այնուհետև Tesla-ի բաժնետոմսերը հինգշաբթի օրը շուկայի փակման […] ...