00:00 23.10.2019
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քրեական գործ «պատվիրելու» տապալված փորձից հետո քաղաքական հեքիաթներ են հորինվում. ուրիշ ի՞նչ անհաջող գաղափարներ կան:
Վերջին օրերի ընթացքում նկատում եմ, թե ինչպես են հովանավորչական և ընտանեվարական կապերով մի փոքր խումբ մարդիկ, ոտնահարելով հեղափոխության արժեքները, համատեղ ջանքերով տարբեր հարթակներում փորձեր կատարում իմ անվան շուրջ կեղծ քաղաքական «մոտիվներ» ստեղծել՝ շատ լավ իմանալով, որ դա սուտ է:
Հատկապես ծիծաղելի է, երբ այդ գործով զբաղվում են նրանք, ովքեր խմբավորվել են հենց անձնական-քաղաքական շարժառիթներով և միմյանց աջակցելով հետապնդում են նեղ խմբային շահեր, ինչի մասին գրեթե բոլորը գիտեն: Ինձ համար անգամ տհաճ է այդ ամենի մասին ավելի մանրամասն խոսելը, և դա իմ ոճը չէ: Լա՛վ, բայց այդքա՞ն մեծ ցնորք, քաղաքակա՞ն, և դա դո՞ւք եք ասում:
Այդ մարդկանց ուղեղում չի տեղավորվում նաև, թե ինչպես կարող են ուսանողներն ու շրջանավարտներն այսքան երկար և անշահախնդիր պայքարել: Հետևաբար՝ փորձում են նաև նրանց պայքարն արատավորել՝ խեղաթյուրված տեղեկատվություն տարածելով: Ես երբե՛ք չեմ լքելու ու հիասթափեցնելու այս ֆանտաստիկ ուսանողներին, ճիշտ այնպես, ինչպես իրենք ինձ չեն լքում:
Ակնհայտ է, որ, հակափաստարկներ չունենալով՝ արդարության համար պայքարող մարդկանց պնդումներին, հայտնվելով փակուղու մեջ, հասկանալով, որ, ի հեճուկս իրենց հույսերի, ուսանողներն ու շրջանավարտները չեն լռում, և չիմանալով, թե ինչ պատասխանել, փորձում են քողարկել իրական խնդիրը, ստեղծագործել նոր «խնդիրներ» և մարդկանց ուշադրությունը շեղել բուն թեմայից:
Հարգելինե՛րս, մի՛ արեք այդ էժան քայլերը, դրանցով դուք ուսանողներին ավելի շատ եք հիասթափեցնում, և նաև մի՛ փորձեք ինձ սպառնալ, ինքներդ ձեզ եք մատնում և ձեր շարժառիթները բացահայտում: Եթե նման ճղճիմ սպառնալիքներն ինձ վրա ազդելու լինեին, ես երբեք չէի սկսի համալսարանի բարեփոխումների այդ ծանր, ռիսկային և անշնորհակալ գործընթացը. գոնե այդքանը հասկացեք և իզուր մի՛ ցնցվեք: Վնասել, իհարկե, կարող եք, դա ձեզ մոտ լավ է ստացվում, այդ ուղղությամբ աշխատեք: Բայց ինձ կոտրելու կամ վախեցնելու մասին մոռացե՛ք:
Իսկ ավելի լավ է ձեր անմիջական գործով զբաղվեք և փորձեք օգուտ տալ հանրությանը: Այդ դեպքում ձեզ համար ևս առանց քաղաքական շարժառիթների պայքարողներ, միգուցե, կգտնվեն, և այդքան չեք զարմանա:
Հ.Գ. Վստահ եմ, որ նոր Հայաստանում այսպիսի նեղ խմբային արշավները մերժվելու են մեր գործընկերների մեծամասնության կողմից, և դրանց շուտով տրվելու է պատշաճ գնահատական»:
22:11 21.07.2025
ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելուՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...
21:49 21.07.2025
Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...
21:33 21.07.2025
ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումներըՊաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […] ...
21:17 21.07.2025
Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալԳերմանիան շուտով կարող է պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինային երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Ըստ իր աղբյուրների՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Բեռլինը Կիևին կփոխանցի երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ, իսկ Միացյալ Նահանգները կհամալրի այդ համակարգերը իր սեփական արդյունաբերական պաշարներից։ Նշվում […] ...
21:00 21.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 53/14, 53/15, 57/1, 57/12, 55/13, 59, 59/1, 61, 63, 63/1, 63/2, 65, 67, 69 շենքեր, Չեխովի փ․ 48, 48/4, 52 շենքեր, Չեխովի փ․ 48, 50, 52 շենքեր […] ...