15:50 30.10.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը փակ ընթացակարգով օրակարգ մտցնելու հարցը։
Բանաձևի ընդունումը իրարանցում է առաջացրել Թուրքիայում։ Հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, նախագահի խոսնակը, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավարը, արդարադատության նախարարը և այլք:
Այն դարձել է գլխավոր թեմա թուրքական առաջատար լրատվամիջոցների համար: Բանաձևի ընդունման մասին են խոսել նաև սոցիալական ցանցերում: Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում ԱՄՆ դեսպանը։
Թուրք պաշտոնյաները նշել են, որ բանաձևի ընդունողները «պատմությունը դարձրել են քաղաքական գործիք»:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ բանաձևը «քաղաքականության պատմության մեջ ամենաամոթալիներից է», և «Թուրքիային ցեղասպանության համար մեղադրողները պետք է նայեն իրենց պատմությանը»:
Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ նշել է, որ այդ կերպ փորձում են իրենցից վրեժ լուծել Սիրիայում իրականացրած «Խաղաղության ակունք» գործողության համար։
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ բանաձևն իրավական ուժ չունի և միտված է գոհացնելու ԱՄՆ-ի հայկական լոբբիին և հակաթուրքական շրջանակներին: Արտաքին գերատեսչության հայտարարության մեջ նաև նշված է, որ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները ոչ թե քաղաքականության, այլ պատմագիտության առարկա են: Նրանք ընդգծել են, որ բանաձևը բացասաբար կազդի թուրքական հանրության՝ Միացյալ Նահանգների հետ կապված ընկալումների վրա:
Ի դեպ, Ադրբեջանում ևս վրդովված են ընդունված բանաձևից:
Մասնավորապես, Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը նշել է.
«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ՝ 2019 թվականի հոկտեմբերի 29-ի` Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը հստակ քաղաքականացված է, և դրանով իսկ ոչ մի դեպքում չի նպաստի պատմական հետազոտություններին` կապված Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի վերաբնակեցման հետ, առավել ևս Հայաստանի և Թուրքիայի միջև ցանկացած երկխոսության»:
Միաժամանակ, մարդու իրավունքների հայտնի թուրք ակտիվիստ Թունա Բեկլևիչը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.
«9 տարի առաջ այս օրը Երևանում էի։ Խոսում էի առանց նախապայմանների սահմանը բացելու մասին։ Անմիջապես մեղադրվեցի «հայ լրտես» լինելու մեջ։ 100 տարի է անցել, Թուրքիան դեռ չի առերեսվել իրականությանը։ Հայոց ցեղասպանության ճանաչման ու սահմանի բացման ժամանակը եկել է»:
9 yıl önce bugün Erivan’daydım! “Koşulsuz olarak sınırların açılmasını” savunuyordum. Hemen akabinde “Ermeni Ajanı” olmakla itham edildim. 100 yıl geçti! Türkiye gerçeklerle hala yüzleşemedi fakat artık #ErmeniSoykırımı nın tanınması ve sınırın önkoşulsuz açılmasının vakti geldi! pic.twitter.com/NBnnoxWop1
— Tuna Beklevic (@tunabeklevic) October 29, 2019
15:30 26.07.2025
Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ46-ամյա իտալացի Անդրեա Պիռլոն նշանակվել է «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ««Դուբայ Յունայթեդի» ֆուտբոլային ակումբն ուրախ է պաշտոնապես հայտարարել Անդրեա Պիռլոյի նշանակման մասին՝ որպես առաջին թիմի նոր գլխավոր մարզիչ։ Աշխարհի 2006թ. առաջնության հաղթող և իր սերնդի ամենահայտնի կիսապաշտպաններից Պիռլոն իր հետ բերում է յուրահատուկ և արժեքավոր մարզչական փորձ, որը […] ...
15:14 26.07.2025
Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...
14:53 26.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...
14:42 26.07.2025
Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետՀունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...
14:30 26.07.2025
Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճԿրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...