«Քամուց քշվածները» ֆիլմը հայտնվել է մեղուների կինոթատրոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+28.09 oC

«Քամուց քշվածները» ֆիլմը հայտնվել է մեղուների կինոթատրոնում

16:44 10.11.2019

Մյունխենում իրականացվում է մի ծրագիր, որտեղ մեղուները կարող են ֆիլմ դիտել: Ծրագիրը կոչվում է «Քամուց քշվածները»:

Կինոթատրոնը ստեղծվել է հատուկ մեղուների համար: Առաջին սեանսը կայացել է հոկտեմբերի վերջին: Ինչպես հայտնում է «dpa» գործակալությունը, հեղինակը 33-ամյա ուսանող Վաուտեր Վիրտն է: Նա որոշել է իր այս քայլով շնորհակալություն հայտնել ջանասեր մեղուներին:

«Մենք մեղուներին պարտական ենք ոչ միայն մեղրի, այլև էկոհամակարգում ունեցած իրենց լուրջ դերակատարման համար»,-ասել է նա:

Կինոթատրոնը ստեղծվել է գիտական հետազոտությունների հիման վրա, որպեսզի նրանք կարողանան ընկալել պատկերը և ձայնն այնպես, ինչպես մարդիկ: Դրա համար Վաուտեր Վիրտը հատուկ ընտրել է «Քամուց քշվածները» ֆիլմը: Հեղինակը փոքրացրել է պատկերը, փոխել գույները, նաև ձայնային փոփոխություններ կատարել:

Արդյունքում ֆիլմի ձայնը նմանվել է բզզոցի, որպեսզի այն ավելի «մատչելի» լինի մեղուների համար:

Իհարկե, այս ծրագրի քննադատներ էլ են հայտնվել: Նրանք պնդում են, որ մութ միջավայրին սովոր մեղուներին կարող է վնասել և աշխատանքից կտրել ֆիլմ դիտելը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այգավան-Եղեգնավան ճանապարհի մի մասը ժամանակավորապես կփակվի

12:20 22.08.2025

Այգավան-Եղեգնավան ճանապարհի մի մասը ժամանակավորապես կփակվի

Տ-2-50, /Հ-10/ (Վանաշեն)-Այգավան-Եղեգնավան-/Հ-11/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ2+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 25-ից ժամանակավորապես կփակվի նշված ճանապարհի՝ Վանաշենով անցնող մոտ 1կմ հատվածի երթևեկությունը։ ...

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

12:13 22.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Վրաստանի տարածքում՝ «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ը, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»: «Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների […] ...

Քաղաքացին Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել

12:07 22.08.2025

Քաղաքացին Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած Սիսիանի համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է թմբուկավոր ատրճանակ, «Իժ-16» տիպի մեկփողանի ողորկափող հրացան, սվին-դանակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 95 փամփուշտ […] ...

SHANTNEWS

12:00 22.08.2025

SHANTNEWS

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածին իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ

11:53 22.08.2025

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածին իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել են երկրորդ թունելի փորման աշխատանքները, որն ունենալու է մոտ 530մ երկարություն։ Կապալառու կազմակերպությունն այստեղ արդեն հորատել է մոտ 40մ։ Նշենք, որ շինհրապարակում ընդլայնվել են աշխատանքային տեղամասերը։ Երեք տեղամասերում կազմակերպվել է կամուրջների և […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ

11:20 22.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը:   ...

BACK_TO_TOP