4.2 մլն եվրոյի դրամաշնորհ՝ ավելի անվտանգ ճանապարհներ ունենալու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+36.09 oC

4.2 մլն եվրոյի դրամաշնորհ՝ ավելի անվտանգ ճանապարհներ ունենալու համար

11:44 07.11.2019

Կառավարությունը հավանություն տվեց Եվրոպական ներդրումային բանկի հետ բանակցված 4.2 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագրին, որի նպատակն է լայնածավալ ճանապարհաշինությանը զուգահեռ լուծել նաև ճանապարհային անվտանգության խնդիրը։

Հարցը զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ խոսքը վերաբերում է դժվար կամ բարդ կետերին, որոնք ճանապարհային անվտանգության առումով ունեն ուսումնասիրման, նախագծման, լրացուցիչ կահավորման և ընդհանրապես ճանապարհների անվտանգային միջավայրն ապահովման կարիք.

«Ծրագիրը լայնածավալ է և թույլ կտա նոր կառուցվող ճանապարհները կահավորել ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անվտանգային միջավայրով և, որպես հիմնական թիրախ, էապես նվազեցնել վթարայնությունը և վթարների արդյունքում ծանր դեպքերի տեսակարար կշիռը»։

Վարչապետը հետաքրքրվեց՝ կոնկրետ ի՞նչ բնույթի աշխատանքներ են իրականացվելու և արդյո՞ք քարաթափումն էլ է ներառվում այդ աշխատանքներում, որին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց.

«Վտանգավոր շրջադարձերը կահավորելու լրացուցիչ անվտանգային միջոցներ են իրականացվելու։ Նախ պետք է վերհանվեն այդ վտանգավոր հատվածները, որտեղ ավելի մեծ վթարայնություն կա, պետք է իրականացվեն հատուկ կառուցվածքային նախագծեր և դրանք հագեցվեն։ Միգուցե նաև քարաթափումները, եթե դրանք կվերաբերեն անվտանգային միջավայրին»։

Հաստատված դրամաշնորհի միջոցներն ուղղվելու են 6 ուղղությամբ․
1.  Մ-2 (Երևան-Մեղրի), Մ-4 (Երևան-Իջևան), Մ-5 (Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման), Մ-12 (Գորիս-Արցախ), Մ-17 (Կապան-Ծավ-Մ2), Հ-8 (Երևան-Արտաշատ Այգեվան) ավտոճանապարհների վրա արդեն ընտրված թվով 24, ինչպես նաև ծրագրի ընթացքում հայտնաբերվելիք լրացուցիչ վտանգավոր կետերի բարելավմանը.
2.  Հայաստանի միջպետական և հանրապետական ավտոճանապարհների ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացմանը՝ այլ վտանգավոր կետերի հայտնաբերման, գնահատման և ներդրումների առաջնահերթության սահմանման նպատակով.
3. Վտանգավոր կետերի բարելավման աշխատանքների տեխնիկական հսկողությանը.
4. Ճանապարհային անվտանգության իրազեկմանը և ուսուցմանը.
5. Ճանապարհային անվտանգության աուդիտորների պատրաստմանը.
6. Ճանապարհների նախագծման՝ Հայաստանում գործող ստանդարտների վերանայմանը՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրոպական միության և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհետ կորած 61-ամյա կինը հայտնաբերվել է

17:36 28.07.2025

Անհետ կորած 61-ամյա կինը հայտնաբերվել է

Մայիսի 5-ին հաղորդվել էր Շիրակի մարզի բնակիչ 1964 թվականին ծնված Արուսյակ Ա․-ի անհետ կորելու մասին։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների աշխատանքի արդյունքում հուլիսի 24-ին 61-ամյա կինը հայտնաբերվել է ու ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։ ...

Էկոնոմիկայի նախարարը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակը

17:26 28.07.2025

Էկոնոմիկայի նախարարը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 27-30-ը գտնվում է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ադիս Աբեբա քաղաքում՝ ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովի գնահատման երկրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Իր ողջույնի խոսքում նախարարը կարևորել է գագաթնաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն հարթակ է տրամադրում՝ լուսաբանելու հաջողված ազգային նախաձեռնություններն ու նորարարական մոտեցումները, որոնք ուղղված են սննդային համակարգի մարտահրավերների հաղթահարմանը։ Ելույթի ընթացքում […] ...

Հերթագրման նոր՝ հիբրիդային համակարգ հաշվառման-քննական բաժիններում. ՆԳՆ

17:19 28.07.2025

Հերթագրման նոր՝ հիբրիդային համակարգ հաշվառման-քննական բաժիններում. ՆԳՆ

ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում հաշվառման-քննական ստորաբաժանումներում հերթերի կանոնակարգմանն ու կուտակումների նվազեցմանն ուղղված միջոցառումների լավարկումը շարունակվում է։ Մասնավորապես՝ հունիսի սկզբից գործարկվել է հերթագրման նոր՝ հիբրիդային համակարգ, որը հնարավորություն է տալիս համատեղել առցանց հերթագրումը կենդանի հերթի հետ՝ ապահովելով առավել հարմարավետ և արդյունավետ սպասարկում։ Եթե նախկինում՝ օրվա ընթացքում կարող էին հերթագրվել սահմանափակ թվով քաղաքացիներ՝ այն էլ […] ...

Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

17:10 28.07.2025

Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Պողոսյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար և հավաստիացրել է, որ պարոն Պողոսյանն ունի հարուստ աշխատանքային փորձ, որը միանշանակ ծառայեցվելու է ընկերության արդյունավետ կառավարմանը։ «Երևանի ՋԷԿ»-ն առանցքային նշանակություն ունի ՀՀ էներգետիկ համակարգում և […] ...

Կարծում եմ՝ «Այաքսի» նման ակումբն իդեալական տարբերակ է․ Սմոլով

17:00 28.07.2025

Կարծում եմ՝ «Այաքսի» նման ակումբն իդեալական տարբերակ է․ Սմոլով

«Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովը պատմել է, որ Ռուսաստանի չեմպիոնի ավագ Էդուարդ Սպերցյանը խորհրդակցել է իր հետ Եվրոպա հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ «Մենք շատ ենք խոսել, նա խորհրդակցել է ինձ հետ։ Ես իսկապես ուզում եմ, որ նրա երազանքն իրականանա։ Հնարավոր է՝ այսօրվա Իտալիան նրան ավելի շատ կհամապատասխանի, քան Իսպանիան։ Իսպանիայում ֆուտբոլը շատ կոմպակտ է. քիչ ժամանակ […] ...

Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևանում, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում

16:54 28.07.2025

Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևանում, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցի, Բաբայան փողոցով և Ազատության պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լուկաշինի 2-րդ և 3-րդ փողոցների առանձնատների գազասպառողների, ժամը 09:30-ից […] ...

BACK_TO_TOP