11:44 08.11.2019
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում պատասխանատվություն ստանձնելը չի խրախուսվել.
«Մարդիկ ցանկանում են ունենալ ընտրելու հնարավորություն, սակայն հիմնականում խուսափում են ընտրել։ Ընտրությունը ենթադրում է նաև պատասխանատվություն, իսկ Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում պատասխանատվություն ստանձնելը չի խրախուսվել։
Օրենքով «հայոց լեզու» առարկայի պարտադիր չլինելը կարող է օգտագործվել ինչպես լավ, այնպես էլ վատ նպատակներով՝ ինչպես ցանկացած փոփոխություն։ Օրինակ բժշկական համալսարանը և կենսաբանության ֆակուլտետը կարող են պահանջել ոչ թե «հայոց լեզու» այլ (օրինակ եմ բերում, չքննադատեք դիլետանտ ձևակերպման համար) «լատիներենում և հայերենում կենսաբանական տերմինների զուգադրական համեմատություն» ծրագիր, ինչը հետագայում կբերի բազմաթիվ տերմինների ճիշտ և համակարգային թարգմանության։ Դասընթացը մշակելու համար էլ 1-2 իմաստալից ատենախոսություն կգրվի համեմատական լեզվաբանությունից, մրոցին էլ կքչանա։
Այսօրվա դրությամբ ավելի կարևոր է կենտրոնանալ այս տիպի հարցերի շուրջ, թե ի՞նչ նոր հնարավորություններ կբացվեն ու ի՞նչ ենթաօրենսդրական կարգերով հնարավոր կլինի այդ ամենը ճիշտ հիմքի վրա դնել։
– – – – – – – – –
ՀԳ․ Հայերեն կարդալ ու գրել սովորել եմ դպրոցում։ ԵՊՀ-ում հայերենս գրեթե չի զարգացել, որովհետև անցնում էինք ուղղագրություն (մի անգամ էլ «Աշուն» վերնագրով շարադրություն), հայալեզու մասնագիտական գրականություն էլ գրեթե չկար, իսկ եղածն էլ ռուսականի անհաջող կոնսպեկտ էր։Փոխարենը դպրոցում անգլերեն գրեթե չեմ սովորել, 1998թ-ին մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի գնալուց բերանս ջուր առած 10 օր ֆռֆռացել եմ, լավ է գոնե գիդը ռուսերեն գիտեր։ Փոխարենը ԵՊՀ-ում անցած օտար լեզու առարկային ավելի շատ կսազեր «անգլերենը գիտական ֆիզիկայում»։ Դասի ժամանակ հիմնականում ֆիզիկայի վերաբերյալ գիտական տեքստեր էինք կարդում ու վերլուծում, չնայած մենք անգլերեն չգիտեինք, իսկ դասախոսը ֆիզիկա»:
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:25 18.07.2025
Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...