20:00 08.11.2019
Շիրակի մարզում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկը 2004 թվականին է սահմանվել, որը մոտ 2500 հուշարձան է ընդգրկում: Բայց այդ ցանկը կազմելուց հետո, մասնագետները բազմաթիվ հազվագյուտ կառույցներ են հայտնաբերել մարզում, որոնք ևս իրենց պատմաճարտարապետական նշանակությամբ արժանի են դասվելու պահպանվող հուշարձանների շարքում: Նման կառույցներից մեկի շուրջ օրեր առաջ քննարկումներ ծավալվեցին համացանցում: Խոսքը Առափի գյուղի մոտ Ախուրյան գետի վրա կառուցված մետաղյա կամրջի մասին է, որի կառուցման հետաքրքիր պատմության ու ճարտարապետական հազվագյուտ լուծումների մասին փաստում են արխիվային փաստաթղթերը:
Առափի գյուղ տանող այս կամուրջը 1877-ին է կառուցվել: Հիմա այն մետաղի ջարդոն է հիշեցնում: Փայտե կոնստրուկցիաները բնակիչները տարիների ընթացքում քանդել ու որպես վառելիք են օգտագործել:
Կամուրջի հին լուսանկարը հայտնվել է «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանի հավաքածուում, այստեղից էլ սկսվել են նրա ուսումնասիրությունները: Պարզել է, որ կամուրջը կարևոր ենթակառուցվածք է եղել, որն օգտագործվել է ռազմական գործողությունների ժամանակ: Նրա խոսքերով՝ հենց կամուրջն է դեր խաղացել Ղարսի գրավման ժամանակ։
Այս կամրջի կառուցումից ընդամենը օրեր անց Ռուսաստանը պատերազմի մեջ է մտել Թուրքիայի հետ ու գրավել Կարս քաղաքը։ Շիրակի պատմաճարտարապետական հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանության հիմնադրամի նախագահ Ավետիք Մելիք-Սարգսյանն էլ փաստում է, որ կամուրջը Ախուրյան գետի վրա կառուցված եզակի հուշարձաններից է, ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող, որի մասին նույնիսկ Թորամանյանի հիշատակություններում է նշվում։
Հիշատակվում է նաև այն մասին, որ Ախուրյան գետի վրա միջնադարից 9 կամուրջ է կառուցված եղել։
Այս փաստաթղթերը ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական ռազմաինժեներական գործունեության հաշվետվությունն են: Դրանցում ուշագրավ մանրամասներ են այն մասին, թե կամուրջն ինչպես է կառուցվել: Փաստաթղթերում հիշատակվում է նաև կամրջի տեղանքի մասին՝ Արփաչայ գետի վրա, Օջախուլի, այժմյան Առափի գյուղի մոտ:
Փաստաթղթերում մանրամասն ներկայացված է, թե որ օրը ինչ աշխատանքներ են կատարվել։ Օրինակ՝ փաստաթղթերում նշվում է, որ 1877-ի ապրիլի 15-ին մինչև 200 մարդ ներգրավված է եղել կամրջի շինարարության մեջ, արհեստավորներ ու զինվորներ։ Սև Բերդից ոչ հեռու գտնվող այս կամուրջը ևս սահմանային պաշտպանական նշանակություն է ունեցել: Մասնագետները ուշադրություն են դարձրել կամրջի ինժեներական լուծումներին: Մետաղական ամրաններն Ալեքպոլի վարպետներն ու զինվորները ձեռքի ուժով են տեղադրել:
Ամբողջ շինարարության ընթացքում վարպետներն աշխատել են ականազերծողների հսկողությամբ: Սահմանային գոտում ենթադրում են, որ ականապատ տարածք է եղել: Մոտ 1 դարյա վաղեմության այս լուսանկարում կամուրջը տարիներ անց վերանորոգած վարպետներն են: Մասնագետները ենթադրում են, որ վերանորոգումը 20-րդ դարասկզբին է եղել: Կամրջի տակ կանգնելն իր բացատրությունն ուներ:
Վարպետներն անցել են ֆայտոններով, իսկ նրանց ընտանիքի անդամները կամրջի ներքևում են կանգնել։ Արհեստավորներն այնքան վստահ են եղել, որ կամուրջը չի փլուզվի։
Կամուրջը Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկելու առաջարկ է ներկայացրել «Շիրակ» կենտրոնի ղեկավարը: Շիրակի մարզպետն է նրա առաջարկին պատասխանել, որ դրա համար մասնագիտական ուսումնասիրություններ են պետք:
Ավետիք Մելիք-Սարգսյանը չի կարող ասել, թե ինչու 2004 թվականին այս հուշարձանը չի ընդգրկվել Շիրակի մարզի պետական ցուցակի մեջ, բայց ասում է, սխալներն ուղղելը շատ հեշտ է, ընդամենը պետք է մասնագիտական տարբեր կառույցների հիմնավորում, պետական արխիվային փաստաթղթերի ներկայացում մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովին։
Փորձագիտական հանձնաժողովը նախ պետք է դրական եզրակացություն տա, հետո՝ հուշարձանը պահպանվողների ցանկում ընդգրկելու հարցը ներկայացվի կառավարությանը: Այս կառույցից բացի, ըստ մասնագետների, մարզում տասնյակից ավելի հուշարձաններ կան նոր հայտնաբերված, որոնք նույնպես պետք է ընդգրկվեն պահպանվող հուշարձանների ցանկում:
19:28 18.07.2025
Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալովՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին և հանձնել պետական բարձր պարգև։ Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Երվանդ Զորյանին և մեծապես գնահատել նրա գործունեությունը՝ ընդգծելով, […] ...
19:18 18.07.2025
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել էԱզգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Նա նշել է, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով […] ...
19:10 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին: Հանդիպման ընթացքում Մարիաննա Շահինյանը ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ջրամատակարարման համակարգի բարելավմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև սպառողների բարձրաձայնած խնդիրներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու նպատակով ձեռնարկված քայլերին։ Մտքեր են փոխանակվել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ընթացիկ վիճակին, […] ...
19:00 18.07.2025
2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում 2500 քաղաքացու տրամադրվել է շուրջ 490 մլն դրամի ավանդի փոխհատուցում. ԱՍՀՆ2025 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում 2500 քաղաքացու արդեն իսկ տրամադրվել է ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդի դիմաց փոխհատուցում՝ շուրջ 490 մլն դրամի չափով։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Այս նպատակով՝ ՀՀ պետական բյուջեով 2025 թվականի համար նախատեսված է 1 մլրդ դրամ, որը տրամադրվելու է […] ...
18:52 18.07.2025
Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարը շարունակվում էՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն իրացրել են կանեփ աճեցնելու վերաբերյալ ստացած հերթական տվյալը, որը ստուգվել ու հաստատվել է: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և հուլիսի 15-ին իրավապահները մեկնել են Այգեշատ գյուղ: 51-ամյա տղամարդու տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերվել է մշակած կանեփի 15 թուփ: Տանտերն ընդունել է, որ կանեփն ինքն է ցանել ու աճեցրել: […] ...
18:44 18.07.2025
Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. ՍուրենյանՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ […] ...