20:33 08.11.2019
Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Ստեփանակերտում և Վանաձորում անցկացված մշակութային բազմաշերտ միջոցառումներից հետո այսօրվանից Գյումրիում մեկնարկեցին «Երևանի մշակութային օրերը Գյումրիում» եռօրյա միջոցառումները, որոնք անցկացվում են Երևանի քաղաքապետարանի նախաձեռբությամբ։ Նախ Գյումրիի քաղաքապետարանում ճանաչողական հանդիպում ունեցան մայրաքաղաքի և Գյումրիի տարբեր խմբակցությունները ներկայացնող ավագանու անդամները,ապա՝ Գյումրու Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում «Անխելք մարդը» ներկայացմամբ հանդես եկավ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը,իսկ երեկոյան Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում մեկնարկեց մշակութային միջոցառումների համերգային ծրագիրը։
Աճեմյանական բեմում էին Հայաստանի պետական կամերային երգչախումբն ու նվագախումբը։ Մաեստրո, մշակույթի վաստակավոր գարծիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Ռոբերտ Մլքեյանի դիրիժորութամբ հնչեցին մանսուրյանական ու կոմիտասյանական մեղեդիներն ու խմբերգերը։
Միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, պատգամավորներ ու քաղաքական մշակութային գործիչներ։
12:20 22.08.2025
Այգավան-Եղեգնավան ճանապարհի մի մասը ժամանակավորապես կփակվի12:13 22.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՎրաստանի տարածքում՝ «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ը, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»: «Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների […] ...
12:07 22.08.2025
Քաղաքացին Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողելՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած Սիսիանի համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է թմբուկավոր ատրճանակ, «Իժ-16» տիպի մեկփողանի ողորկափող հրացան, սվին-դանակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 95 փամփուշտ […] ...
11:53 22.08.2025
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածին իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներՀյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել են երկրորդ թունելի փորման աշխատանքները, որն ունենալու է մոտ 530մ երկարություն։ Կապալառու կազմակերպությունն այստեղ արդեն հորատել է մոտ 40մ։ Նշենք, որ շինհրապարակում ընդլայնվել են աշխատանքային տեղամասերը։ Երեք տեղամասերում կազմակերպվել է կամուրջների և […] ...
11:20 22.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը: ...
11:00 22.08.2025
Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից երկրի անկայունացմանն ուղղված սպառնալիքի։ «Ես ռազմական շտաբում, կենտրոնական հրապարակներում և ինտեգրված պաշտպանության 15,751 ժողովրդական բազաների շտաբներում կոչ եմ անում Բոլիվարյան ազգային աշխարհազորի զորահավաքին օգոստոսի 23-ին և 24-ին», – ասել է Մադուրոն աշխարհազորայիններին ուղղված ելույթում, որը հեռարձակվել է Venezolana de Televisión […] ...