Արցախի Ակնա քաղաքում 10-րդ դարի խաչքար է հայտնաբերվել. Armtimes.com – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Արցախի Ակնա քաղաքում 10-րդ դարի խաչքար է հայտնաբերվել. Armtimes.com

15:36 09.11.2019

Արցախի Ասկերան շրջանի Ակնա (Աղդամ) քաղաքում 10-րդ դարի խաչքար են գտել: Հողագործության աշխատանք կատարելիս այն հայտնաբերել են Արթուր և Արա Հակոբյանները: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:

Հերկի հերթական աշխատանքների ժամանակ տրակտորի խոփը չի կարողացել հաղթահարել արգելքը: Արթուր Հակոբյանը, նկատելով, որ խոփը դեմ է առել խաչքարի, դադարեցրել է աշխատանքը․ խաչքարը դարեր շարունակ թաքնված է եղել բազմաշերտ հողի տակ:

«Կանչելով հարևանությամբ աշխատող մարդկանց՝ որոշեցինք հատուկ մեքենա հրավիրել, որի օգնությամբ էլ խաչքարը հանեցինք զգուշորեն, ազատեցինք հողաշերտերից»,- պատմեց նա:

Տարածքը գտնվում է Ակնա (Աղդամ) քաղաքում, և նա կարծում է, որ պատահական չէ այստեղ խաչքար հայտնաբերվելը:

«Սրանք հայկական պատմական տարածքներ են, և գուցե այն մեր ազգի որոշիչ հաղթանակը նշանավորելու համար է կանգնեցվել։ Մինչդեռ մեր հարևանները հոխորտանքներ և անհեթեթություններ են շպրտում հայերիս ուղղությամբ՝ անվանելով մեզ օկուպանտ։ Գուցե նրանց հնչեցված ամեն մի մեղադրանքի այնքան էլ լուրջ չենք վերաբերվում, բայց որ նրանց ծախսած միլիոնավոր նավթադոլլարներն ի զորու չեն կեղծելու իրական պատմությունը, ակնհայտ է»,- վստահեցնում են նորագյուղցիները:

Նրանք հայտնեցին, որ անկասկած խաչքարը հնագետների, պատմաբանների կողմից կուսումնասիրվի և համապատասխան գնահատական կտրվի։ Սակայն կարծում են այն չպետք է տեղաշարժել։ Նրանց համոզմամբ՝ հարկավոր է խաչքարը հողաշերտից ազատել, գտնված տեղում վեր խոյացնել և յուրօրինակ ուխտատեղի ստեղծել: Նրանք մտածում են, որ հետագայում Ակնա քաղաքում կարելի է զբոսաշրջային վայր ստեղծել:

Այն, թե որ դարով է թվագրվում խաչքարը, որոշել է Արցախի Տիգրանակերտի պեղումները գլխավորած պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը: Պետրոսյանը նաև ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել խաչքարի լուսանկարը, որին կից գրառում է կատարել.

«Արցախի Տիգրանակերտի մերձակայքում 9-10-րդ դարի խաչքար է հայտնաբերվել: Նշեմ, որ սա արդեն չորրորդ խաչքարն է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

22:14 18.07.2025

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

ՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...

SHANTNEWS

22:00 18.07.2025

SHANTNEWS

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

21:51 18.07.2025

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

21:37 18.07.2025

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...

Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

21:19 18.07.2025

Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ […] ...

ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

21:08 18.07.2025

ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […] ...

BACK_TO_TOP