18:02 15.11.2019
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Նախագծերի կառավարման 2-րդ ամենամյա գիտաժողովը (2nd Project Management Annual Conference 2019), որի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը խոսել է կառավարման համակարգում նախագծերի կառավարման սկզբունքների և մոտեցումների կիրառման անհրաժեշտության մասին՝ արդյունավետ կառավարում և շոշափելի արդյունքներ ապահովելու նպատակով։
«Շատ ոգևորիչ է նման միջոցառման իրականացումը և այն, որ նախագծերի կառավարման մոդելը իրականություն է մեր պետական համակարգում»,- նշել է Միքայել Փաշայանը և ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ նախագծերի կառավարման մոդելի ներդրման փորձը, որին զուգահեռ իրականացվել է բիզնես գործընթացների վերլուծություն և վերակառուցում, այդ թվում նաև ընթացակարգերի ավտոմատացման նպատակով։
Նա անդրադարձել է նաև նախագծերի կառավարման մոդելի ներդրման արդյունքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ձեռքբերումներին ժամանակակից ենթակառուցվածքների և համակարգերի ներդրման, գործընթացների ավտոմատացման ոլորտում։
Փաշայանը նշել է, որ նախագծերի կառավարման մոդելի ներդրման շնորհիվ տեղի է ունեցել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կառուցվածքի վերանայում՝ անցնելով խիստ հիերարխիկ կառուցվածքից մատրիքսայինի, ինչը հնարավորություն է տալիս նախագծերի իրականացման ընթացքում ապահովել ճկունություն, անհրաժեշտ ստորաբաժանումների ներկայացուցիչների ներգրավվածություն և որոշումների կայացման արագություն ու արդյունավետություն։
Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսն անցկացվում է երկրորդ անգամ Նախագծերի կառավարման ինստիտուտի (Project Management Institute) հայաստանյան գրասենյակի (PMI Armenia Chapter) կողմից և հանդիսանում է տարբեր ոլորտներ ներկայացնող նախագծերի կառավարման մասնագետների ու առաջնորդների համար քննարկումների, փորձի փոխանակման հարթակ՝ ստեղծելով ոլորտի նորություններին և զարգացումներին ծանոթանալու հնարավորություն։
22:11 21.07.2025
ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելուՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...
21:49 21.07.2025
Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...
21:33 21.07.2025
ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումներըՊաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […] ...
21:17 21.07.2025
Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալԳերմանիան շուտով կարող է պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինային երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Ըստ իր աղբյուրների՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Բեռլինը Կիևին կփոխանցի երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ, իսկ Միացյալ Նահանգները կհամալրի այդ համակարգերը իր սեփական արդյունաբերական պաշարներից։ Նշվում […] ...
21:00 21.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 53/14, 53/15, 57/1, 57/12, 55/13, 59, 59/1, 61, 63, 63/1, 63/2, 65, 67, 69 շենքեր, Չեխովի փ․ 48, 48/4, 52 շենքեր, Չեխովի փ․ 48, 50, 52 շենքեր […] ...