Ո՞ր ապրանքները կթանկանան հունվարի 1-ից. «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+33.09 oC

Ո՞ր ապրանքները կթանկանան հունվարի 1-ից. «Ժողովուրդ»

08:19 23.11.2019

««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հունվարի 1-ից թանկացումներ են սպասվում, կբարձրանան մոտ 699 անուն ապրանքների՝ մսի, ձեթի, հացահատիկի, պարարտանյութի, դեղամիջոցների գները: Բայց տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե մի քանի կոմպենսացնող հանգամանքներ կան: Այսինքն` կկանխվեն հնարավոր սոցիալական ցնցումները: Եկող տարի չի հարկվելու մինչև 24 մլն դրամ շրջանառությամբ փոքր բիզնեսը, նվազեցնելու են եկամտահարկը: Ըստ տնտեսագետի` գնաճը կոմպենսացնող գործոն է նաև նվազագույն աշխատավարձի բարձրացումը:

Իսկ գյուղատնտեսության շարունակվող անկումը, ըստ նրա, կարգավորվող է. անհրաժեշտ է, օրինակ, բարձրացնել վերամշակող ընկերությունների դերը: Անդրադառնալով բեռնափոխադրողների՝ Վերին Լարսում ունեցած հայտնի խնդիրներին` տնտեսագետը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Վերին Լարսի հետ կապված խնդիրն էլ կլուծվի, որովհետև հիմա Տարածքային կառավարման նախարարությունը, որը պատասխանատու է ենթակառուցվածքների համար, մտադիր է մեկ կամ երկու լաստանավ գնել, գուցե և Ռուսաստանից»,-գրում է թերթը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյան քաղաքում

12:17 07.08.2025

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյան քաղաքում

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 5-ին Աբովյան քաղաքի Սևանի փողոցում հայտնաբերել և ձերբակալել են 35- ամյա տղամարդու։ Նա ապրիլի 23-ից հետախուզվում է խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի հանդիպման հարցում

12:09 07.08.2025

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի հանդիպման հարցում

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ամերիկյան կողմի առաջարկով սկզբունքորեն համաձայնեցվել է առաջիկա օրերին ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Պուտինի միջև հանդիպում անցկացնելու մասին», – ասել է նա։ Հանդիպման վայրը համաձայնեցված […] ...

SHANTNEWS

12:00 07.08.2025

SHANTNEWS

Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

11:52 07.08.2025

Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

Վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը Երկրի վրա սպասվում է օգոստոսի 8-ին: Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Վերջին հաշվարկների համաձայն՝ օգոստոսի 5-ին տեղի ունեցած M4.4 մակարդակի արեգակնային բռնկումից հետո Երկրի վրա զգալիորեն ավելի ուժեղ գեոմագնիսական հետևանքներ կլինեն, քան նախկինում ենթադրվում էր», – ասվում է զեկույցում։   ...

Հայտարարվել է պահեստա­զորայինների վարժական հավաքների ժամկետը

11:46 07.08.2025

Հայտարարվել է պահեստա­զորայինների վարժական հավաքների ժամկետը

Կառավարության որոշման համաձայն՝ 2025 թվա­կանի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կար­գերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պա­հեստա­զորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ օգոստոսի 7-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ը

11:38 07.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ը

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, […] ...

BACK_TO_TOP