10:32 01.12.2019
Ուելսի անգլիական Բարրի քաղաքի բնակիչներից մեկը մահացել է մոր հետ ամբողջ գիշեր հեռուստացույց դիտելուց և ալկոհոլ ընդունելուց հետո: Այդ մասին հայտնում է The Mirror-ը:
Թեպետ Քեմերոն Չաթվելն իր պատանեկության տարիներին գերազանց առաջադիմություն ուներ, սակայն երբ ընդունվել է համալսարան, սկսել է սիրել երեկույթները, կախվածություն ձեռք բերել ալկոհոլից և թմրանյութերից, ինչի պատճառով հաճախ բաց է թողել դասերը: Երիտասարդը պլանավորել է ուսումը շարունակել Սուոնսի համալսարանում, սակայն առաջին կիսամյակի ավարտից հետո թողել է ուսումը:
Դրանից հետո Չեթվելլը տեղափոխվել է մոր՝ Միքայելա Օուենի մոտ և աշխատանք ստացել McDonald’s–ում: Նա շարունակում էր պարբերաբար խմել ընկերների հետ և մասնակցել բազմաթիվ երեկույթների: Նրա մայրը դատապարտում էր նրան ալկոհոլիզմի համար, բայց որդին խուսափում էր այդ մասին խոսակցություններից կամ անտեսում դրանք: Նա տեղափոխվում է մորաքրոջ տուն և շարունակում կոկաին ընդունել, որը նա գնում էր յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ, ինչպես նաև հակադեպրեսանտներ:
21-ամյակից մի քանի օր անց Չեթվելը վերադառնում է մոր մոտ: Նա իր հետ վերցրել էր մի շիշ գինի և չորս շիշ գարեջուր՝ տեկիլայի համով: Նա խմել է իր հետ բերված ալկոհոլը և երկու բաժակ էլ մոր շշից: Օուենի խոսքերով՝ երկու տարվա ընթացքում դա առաջին դեպքն էր, որ նրանք միասին էին ալկոհոլ խմում:
Առավոտյան Չեթվելը տաքսով գնացել է մորաքրոջ տուն: «Նա խմած էր էր, բայց լավ տրամադրությամբ: Ես, անշուշտ, նրան ավելի վատ վիճակում էի տեսել»,- ասել է նրա մայրը: Տաքսու մեջ նա քնել է՝ առանց մորաքրոջ հասցեն տալու: 40 րոպե անց վարորդը նրան հետ է բերել:
Օուենը և նրա զուգընկերը Չեթվելին տարել են տուն և նրան պառկեցրել միջանցքում: Տղամարդը խորը քնել էր և խռռացնում էր:
Առավոտյան նրա մայրը արթնացել է և հասկացել, որ չի լսում խռռոց: Նա գնացել է միջանցք և տեսել, որ Չեթվելի մաշկը կապտավուն է դարձել: Կինը և նրա զուգընկերը շտապօգնություն են կանչել և փորձել են ինքնուրույն վերակենդանացնել նրան։
Չեթվելի սիրտը կանգնել էր: Բժիշկները փորձել են սիրտն աշխատեցնել, և տղամարդուն տարել են հիվանդանոց: Նա հոսպիտալացվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, բայց նույն օրն ավելի ուշ Չեթվելլը մահացել է: Դիահերձումից հետո եզրակացություն է տրվել, որ մահվան պատճառը «ալկոհոլային թունավորումով ասպիրացիոն թոքաբորբն է»:
20:20 21.07.2025
Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթողԲասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...
20:09 21.07.2025
ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքիցՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել էր, որ սակագինը բխելու […] ...
20:06 21.07.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառՀուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […] ...
19:49 21.07.2025
Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague OpenՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։ Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։ Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։ Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան է (Չեխիա, 23-րդ ռակետ)։ ...
19:40 21.07.2025
Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալԹուրքիան դեռևս որևէ կոնկրետ ազդանշան չի ստացել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, նախնական տվյալներով, կարող են տեղի ունենալ չորեքշաբթիից հինգշաբթի Ստամբուլում, երկուշաբթի առավոտյան հաղորդել է «İndependent türkce» (թուրքերեն՝ «Անկախ») հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ «Դեռևս […] ...