Վայրի խոզերը հարձակվել և սպանել են բուժքրոջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+29.09 oC

Վայրի խոզերը հարձակվել և սպանել են բուժքրոջը

15:00 01.12.2019

Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի Անաուակ քաղաքի բուժքույրը մահացել է տարեց զույգի բակում վայրի խոզերի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

59-ամյա Քրիստին Ռոլինսը շուրջ մեկ տարի հոգ է տարել տարեց ամուսինների մասին: Նոյեմբերի 24-ին կինը կրկին պետք է գնար նրանց մոտ, բայց նշանակված պահին չի հայտնվել: Այդ ժամանակ 84-ամյա տանտերը դուրս է եկել փողոց և գտել Ռոլինսին բակում՝ մեքենայի և մուտքի դռան միջև պառկած:

Տեղի ոստիկանը հայտնել է, որ ենթադրաբար կինը դուրս է եկել մեքենայից, փակել այն և ուղևորվել դեպի մուտքի դուռը, երբ մի քանի վայրի խոզեր հարձակվել են նրա վրա:

Վայրի կենդանիների հարձակմանը բնորոշ բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել զոհի մարմնի վրա: Դիահերձմամբ հաստատվել է, որ մահվան պատճառը «արյան կորուստն է վայրի խոզերի հարձակման հետևանքով»:

Ոստիկանի խոսքերով՝ վայրի խոզերի հարձակման հետևանքով մահը շատ հազվադեպ երևույթ է: ԱՄՆ-ում գրանցվել է վեց նման դեպք:

Սկզբում ենթադրվում էր, որ բուժքրոջ վրա հարձակվել են շները, որոնց պահում էին տանտերերը: Տարեց զույգը ունի հինգ շուն, այդ թվում՝ մեկը հատուկ պատրաստված Լաբրադոր:

Նահանգների բնակչներից շատերը ահազանգել են ոստիկանություն, որ վայրի խոզերն այլանդակում են իրենց բակերը: Այս կենդանիները վտանգավոր են մարդու համար. նրանք ագրեսիվ են և տեղափոխվում են խմբերով: Նույնիսկ թակարդներ են տեղադրել՝ տեսնելու, թե կարող են գոնե մեկ խոզ բռնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքը

20:32 21.07.2025

Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքը

Էդ Մարկիի գլխավորությամբ դեմոկրատ սենատորների խումբը Կոնգրեսում ներկայացրել է մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆ վարչակազմին գլխավորել միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը դադարեցնելու և հետ շրջելու համաշխարհային ջանքերը, ասվում է փաստաթղթի տեքստում, որը ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Սառը պատերազմի ավարտից ի վեր ավելի քան 50,000 մարտագլխիկների կրճատմանը, աշխարհում դեռևս կա […] ...

Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող

20:20 21.07.2025

Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող

Բասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...

ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից

20:09 21.07.2025

ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից

ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել էր, որ սակագինը բխելու […] ...

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ

20:06 21.07.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ

Հուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […] ...

SHANTNEWS

20:00 21.07.2025

SHANTNEWS

Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague Open

19:49 21.07.2025

Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague Open

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։ Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։ Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։ Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան է (Չեխիա, 23-րդ ռակետ)։ ...

BACK_TO_TOP