Ոսկեվազում մեքենա առևանգած տղամարդը վթարի է ենթարկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+31.09 oC

Ոսկեվազում մեքենա առևանգած տղամարդը վթարի է ենթարկվել

09:57 30.11.2019

Նոյեմբերի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ոսկեվազ գյուղի Մաշտոցի փողոցի վարսավիրանոցի դիմացից առևանգել են մի երիտասարդի «ՎԱԶ 2106»-ը։ Ահզանգին արագ արձագանքած ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները շտապեցին գյուղ մտնող ճանապարհներ, որպեսզի փախցրած մեքենայի ընթացքը կասեցնեն, բայց մեքենան չկար։ Ոստիկանները շուտով տեղեկություններ ստացան, որ  մեքենայի ընթացքն արդեն իսկ կասեցվել է․ տղամարդը Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցում չի կարողացել  կառավարել «06»-ը ու վթարի է ենթարկվել։ «Ժիգուլին» բախվել է բետոնե արգելապատնեշին։ Այն փախցրած 32-ամյա տղամարդը, որը Օշական գյուղի բնակիչ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, որտեղից էլ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նա դեռևս բժիշկների հսկողության տակ է, և ոչ միայն բժիշկների։ Աշտարակի ոստիկանները սպասում են նրա ապաքինմանը։ «Վազ 2106»-ը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին

19:12 21.07.2025

Փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին

Փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է տեսանյութ։   ...

Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչին

19:06 21.07.2025

Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ սահմանադրական մանդատը, ինչպես նաև՝ աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնցում հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահական իրավունքների ապահովմանն ու առողջապահության ոլորտում […] ...

«Նոայի» հաջորդ մրցակիցը՝ «Ֆերենցվարոշի» արգելքը հաղթահարելու դեպքում․ ՉԼ

19:00 21.07.2025

«Նոայի» հաջորդ մրցակիցը՝ «Ֆերենցվարոշի» արգելքը հաղթահարելու դեպքում․ ՉԼ

Հայաստանի չեմպիոն «Նոան» հունգարական «Ֆերենցվարոշի» արգելքը հաղթահարելու դեպքում Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Ռիեկա» (Խորվաթիա) – «Լուդոգորեց» (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ։ «Նոա» – «Ֆերենցվարոշ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին Աբովյանում, պատասխան խաղը` հուլիսի 30-ին Բուդապեշտում։ Որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումներն էլ կկայանան օգոստոսի 5-6-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 12-13-ին։ ...

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

18:52 21.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Նորաբաց, Դարակերտ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Սայաթ-Նովա, Ուրցաձոր, Շաղափ, Լուսաշող, Լուսառատ բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Դատախազական ներգործության արդյունքում՝ Արտաշատ համայնքին է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի մշակույթի տան պուրակը

18:45 21.07.2025

Դատախազական ներգործության արդյունքում՝ Արտաշատ համայնքին է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի մշակույթի տան պուրակը

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 1/1 հասցեում գտնվող Մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է […] ...

«Ռեալի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Կոմո»

18:39 21.07.2025

«Ռեալի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Կոմո»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Յակոբո Ռամոնը կարիերան կշարունակի «Կոմոյում»։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իտալական ակումբը համաձայնեցրել է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն ու նրա տեղափոխության համար կվճարի 2,5 միլիոն եվրո։ Գործարքում նաև պարգևավճարներ կլինեն` պայմանավորված իսպանացու մրցելույթներով։ «Ռեալը» հաջորդ երեք տարիներին հատուկ հրաժարագնով Ռամոնին վերադարձնելու իրավունք կունենա։ Իսպանական ակումբը երիտասարդ ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերից նաև 50 […] ...

BACK_TO_TOP