15:10 12.12.2019
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ընդհանուր առմամբ ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կամ մասնակցությամբ կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն սխեմաների և դրանցում ներգրավված անձանց շրջանակի բացահայտմանն ուղղված միջոցառումները:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում կատարված վերլուծությամբ փաստվել է, որ 2018թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական կառավարման և ՏԻՄ մարմիններում, նրանց ենթակա կամ մասնակցությամբ կազմակերպություններում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանք չկատարած աշխատողների և նրանց անվամբ ձևակերպված աշխատավարձերի արձանագրված հափշտակության կամ կոռուպցիոն այլ դեպքերի վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների, այդ թվում նաև դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից հարուցվել է 254 քրեական գործ: Դրանցից 129-ը, կամ մոտ 51 տոկոսը վերաբերել են կրթական, հիմնականում հանրակրթական հաստատություններում գրանցված աշխատողներին:
Քննված քրեական այդ գործերից 51-ի վարույթը կարճվել է ոչ արդարացման հիմքով, որից 35-ը վերաբերվել են կրթական հաստատություններին։ 43 անձի վերաբերյալ 29 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 13 անձի վերաբերյալ 11 գործ առնչվել է կրթական հաստատություններին։
Ուսումնասիրությունը փաստում է, որ սխեմատիկ կոռուպցիան հիմնականում արտահայտվել է նրանում, որ որպես կանոն, հաստատությունների տեխնիկական, օժանդակող գործառույթներով օժտված հաստիքներում ամբողջ կամ կես դրույքներով նշանակվում են տարբեր, այդ թվում նաև տվյալ կազմակերպությունների ղեկավարների հետ փոխկապակցված կամ ընկերական, բարեկամական այլ հարաբերությունների մեջ գտնվող անձինք: Վերջիններս փաստացի տևականորեն կամ չեն հաճախում աշխատանքի, կամ չեն կատարում իրենց վերապահված աշխատանքային պարտականությունները: Քիչ չեն դեպքերը, երբ աշխատանքի են ընդունվում անձինք, որոնց շատ կարճ ժամանակ անց, ընդ որում՝ այդ ընթացքում աշխատանքի չներկայանալու պայմաններում, տրամադրվում է նախածննդյան և հետծննդյան արձակուրդ: Ապա այդ մարմինների, հաստատությունների ղեկավարների կողմից, համապատասխան գործառույթներով օժտված աշխատակիցների օժանդակությամբ, աշխատաժամանակի տեղեկագրերում պաշտոնեական կեղծիքի կատարմամբ մտցվում են նրանց կողմից այդ ընթացքում կանոնավոր աշխատանքի ներկայացած լինելու և իրենց աշխատանքային պարտականությունները կատարած լինելու մասին կեղծ տվյալներ, որոնց հիման վրա նրանց անվամբ հաշվարկվում և դուրս են գրվում աշխատավարձի կամ այլ վճարումների գումարներ, որոնք հափշտակվում են վատնման կամ յուրացման եղանակով:
Մասնավորապես, հարուցված նշված 254 քրեական գործերով պարզվել են գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանքը չկատարած 543 անձինք: Նրանցից 222-ը կամ 41 տոկոսը, հանդիսացել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներ:
Քրեական գործերով հանցագործությամբ պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է մոտ 1․390․329․391 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասը՝ 1․035․253․643 ՀՀ դրամ, իսկ համայնքներինը՝ 355․075․748 ՀՀ դրամ։
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 415․555․554 ՀՀ դրամը, իսկ համայնքներին պատճառված վնասից՝ 93․233․387 ՀՀ դրամը։ Ընդ որում՝ ընդհանուր վնասից 356 մլն դրամը եղել է կրթական հաստատություններում գրանցված աշխատողների մասով, որից վերականգնվել է 101․4 մլն ՀՀ դրամը։
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազության գործառույթների շրջանակներում ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների աշխատանքները՝ հանրապետության ողջ տարածքի ընդգրկմամբ վերոնշյալ հաստատությունների հաստիքացուցակների և իրական աշխատակիցների համապատասխանությունը պարզելու, խնդիրների առկայության դեպքում դրանց և վերաբերելի այլ փաստաթղթերում հնարավոր կեղծիքների առկայությունը ստուգելու, առերևույթ հանցավոր արարքների հատկանիշների դեպքում պատասխանատուների շրջանակը բացահայտելու, քրեադատավարական ընթացակարգեր ապահովելու նպատակով: Հանձնարարվել է նաև լայնորեն կիրառել այս բնույթի հանցագործությունների պատճառների և նպաստող պայմանների վերացմանը միտված դատախազական ներգործության միջոցներ:
Նախանշված ուղղություններով արդյունքների ապահովման միջոցով ՀՀ դատախազությունը շարունակելու է արմատացած և համատարած բնույթ ստացած վերոնշյալ արատավոր պրակտիկան, կոռուպցիոն մեխանիզմները վերացնելու հարցում դրսևորվող հետևողականությունը:
00:30 08.08.2025
Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիրՄանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...
00:23 08.08.2025
OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելըԱմերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ «GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում: Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, […] ...
00:18 08.08.2025
Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերըԵրևանցիների համար բարեկարգ, կանաչ և ժամանակակից պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:09 08.08.2025
Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...
23:59 07.08.2025
Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոնՄանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...
23:54 07.08.2025
Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանՕգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...