Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+30.09 oC

Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

11:51 20.12.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, երեք անձի մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 200-րդ հոդվածի 3-րդ մասով, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհուն՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությամբ պարզված փաստական տվյալների մասին այլ տեղեկություններ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն՝ նախաքննության շահերից ելնելով։

Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գորիսում ձերբակալվել է հետախուզվող, խափանման միջոցը՝ կալանք

14:17 13.08.2025

Գորիսում ձերբակալվել է հետախուզվող, խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Գորիսի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին Գորիսում ձերբակալվել է 39-ամյա մի տղամարդ, որը այս տարվա մայիսի 25-ից հետախուզվում էր ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումը

14:01 13.08.2025

Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումն ու կարևորել ԵՄ ընդլայնվող գործընկերության համատեքստում Բեռլինի դերակատարումը։ Դեսպան Բուշի խնդրանքով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձ […] ...

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը

13:46 13.08.2025

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը: Այս մասին հրապարակումը տեղադրվել է X սոցիալական ցանցի՝ Սպիտակ տան պաշտոնական էջում: Թրամփի թեկնածությունը պաշտպանել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, Գաբոնի նախագահ Բրիս Օլիգի Նգուեման, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Պակիստանի կառավարությունը և […] ...

Կանաչուտի բնակչի բակում կանեփի 151 թուփ է հայտնաբերվել. Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումը

13:40 13.08.2025

Կանաչուտի բնակչի բակում կանեփի 151 թուփ է հայտնաբերվել. Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Կանաչուտ գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը բակում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 151 թուփ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

13:34 13.08.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում օգոստոսի 13-ին և 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-16-ին ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի […] ...

Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը

13:22 13.08.2025

Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը

Հայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի ժամկետները: Այցի ժամկետների հստակեցման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կկայանա օգոստոսի 19-ին»:   ...

BACK_TO_TOP