13:52 20.12.2019
Այսօր ԱԺ-ում «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարվեց դպրոցներն ապաքաղաքական դարձնելու մասին: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ելույթ ունենալով, կարծիք հայտնեց, որ հիմնովին խնդիրը լուծված համարել չի կարելի և օրինակներ բերեց։
«Քաղաքականացված հանրակրթությունը կամ, եթե կուզեք, քաղաքական կոռուպցիան հանրակրթական ոլորտում, ամենապրիմիտիվ օրինակը պատին ճպպցրած նկարն էր, երբ 15 տարի հարցնում էինք՝ ինչ հիմով եք փակցրել այդ նկարը պատին, ասում էին՝ նախարարի հրաման կա, ազգային արժեքները պիտի լինեն հրապարակային տեղում, օրենքի որոշում կա, երբ խնդրում էինք իրավական ակտերը, որոնում, չէին գտնում, վերջապես 2017-ին նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ որևէ նման իրավական ակտ չկա: Այստեղ լսեցինք, որ անցած երկու ընտրությունների ժամանակ դպրոցները քաղաքականացված չեն եղել, համաձայն եմ, սա բարեփոխում է, համակարգային բարեփոխում ես չեմ շտապի պատկերացնել: Փորձեք մի թեստ ենթադրել, որ կեղծ զանգով մեկը զանգի դպրոցի տնօրեններին և ասի՝ պաշտոնյայի նկարը կպցրեք պատին, մտովի պատկերացրեք 1400 դպրոցների տնօրեններից քանիսը կանի, քանիսը կասեն, որ դա մեր գործը չէ, մեր գործը կրթությունն է: Համակարգային խորքային փոփոխություն մտածողության կամ վարքային չեմ նկատում»,- ասաց Բարսեղյանը:
Հիշեց նաև ժամանակները, երբ ընտրություններից առաջ տնօրենները պարտավոր էին ապահովել դպրոցում թեկնածուների ներկայությունը: Ովքեր հրաժարվում էին, ամիսներ անց ազատվում էին աշխատանքից: Խոսեց նաև կոռուպցիայի այլ դրսևորումների մասին:
«Փետրվարին ինձ մոտ եկավ 4 մանկավարժ, որից մեկը՝ փոխտնօրեն, որոնք ասում էին, որ տարիներ շարունակ իրենց դպրոցում աշխատանքի են ընդունել կաշառքով, փոխտնօրենն ասում էր՝ ես վերցնում էի կաշառքը, նույն սենյակում տալիս էի տնօրենին, 2000-3000 դոլար, Գյումրու գներն են սրանք այդ դպրոցներում եղած: Ինչու էին եկել, ասում էին՝ կարո՞ղ ենք երաշխիք ունենալ, որ մեզ չեն դատի, եթե հրապարակային հայտնենք, տասանորդ էր պահանջում հետագայում այդ տնօրենը աշխատանքի ընթացքում, բառացիորեն»:
14:17 13.08.2025
Գորիսում ձերբակալվել է հետախուզվող, խափանման միջոցը՝ կալանքՀամայնքային ոստիկանության Գորիսի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին Գորիսում ձերբակալվել է 39-ամյա մի տղամարդ, որը այս տարվա մայիսի 25-ից հետախուզվում էր ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
14:01 13.08.2025
Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումն ու կարևորել ԵՄ ընդլայնվող գործընկերության համատեքստում Բեռլինի դերակատարումը։ Դեսպան Բուշի խնդրանքով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձ […] ...
13:46 13.08.2025
Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկըՍպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը: Այս մասին հրապարակումը տեղադրվել է X սոցիալական ցանցի՝ Սպիտակ տան պաշտոնական էջում: Թրամփի թեկնածությունը պաշտպանել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, Գաբոնի նախագահ Բրիս Օլիգի Նգուեման, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Պակիստանի կառավարությունը և […] ...
13:40 13.08.2025
Կանաչուտի բնակչի բակում կանեփի 151 թուփ է հայտնաբերվել. Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Կանաչուտ գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը բակում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 151 թուփ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: ...
13:34 13.08.2025
Եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում օգոստոսի 13-ին և 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-16-ին ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի […] ...
13:22 13.08.2025
Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերըՀայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի ժամկետները: Այցի ժամկետների հստակեցման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կկայանա օգոստոսի 19-ին»: ...