16:28 20.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունիսի 18-ին Արարատի մարզի 64-ամյա բնակիչը ծանոթի՝ 51-ամյա Երևանի բնակչի հետ նախնական համաձայնությամբ, ակնաբուժական կլինիկայի ղեկավարին սպառնացել են հրապարակել և իրավապահ մարմիններին հանձնել նրան արատավորող և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ, որից հետո վերջինիցս պահանջել են խոշոր չափերով՝ 716.570 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար գումար, սակայն ստանալով շորթված գումարը, բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 61-ամյա Արարատի մարզի և 51-ամյա Երևան քաղաքի բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:00 13.08.2025
Երկու նոր ենթահամակարգեր՝ emis համակարգումԱրաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ առաջիկայում emis համակարգում գործարկվելու են երկու նոր ենթահամակարգեր։ Դրանցից մեկը՝ կադրերի համալրման հարթակը, ինքնաշխատ եղանակով կգեներացնի դպրոցներում առկա բոլոր թափուր հաստիքները և ուսումնական պլանում ընդգրկված, բայց չբաշխված ժամերը։ Այս տեղեկատվության հիման վրա էլեկտրոնային հարթակում ինքնաշխատ եղանակով կկազմակերպվեն մրցույթներ՝ ապահովելով թափանցիկ և կառավարվող գործընթաց։ 2024 թվականին այս ուղղությամբ արձանագրվել է նշանակալի առաջընթաց՝ […] ...
16:56 13.08.2025
Հանրակրթական բոլոր դպրոցները փուլային եղանակով կանցնեն ԿԳՄՍՆ ենթակայության ներքոԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որը երկար ժամանակ քննարկման փուլում էր, արդեն հաստատվել է Կառավարության կողմից և առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին՝ վերջնական հաստատման համար։ Ըստ նախագծի՝ դպրոցների վարչատնտեսական կառավարումը կշարունակի մնալ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի ենթակայությամբ։ Նախատեսվում է, որ մարզպետարանների ենթակայությամբ գործող […] ...
16:52 13.08.2025
Ուսուցիչների կամավոր ատեստավորումը՝ նոյեմբերին. առաջին անգամ կմասնակցեն նաև հոգեբաններըԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօրվա ասուլիսում տեղեկացրել է՝ արդեն իսկ մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի հայտագրումը, որը բաց կլինի մինչև սեպտեմբերի 30-ը։ Այս տարի, ըստ նախնական տվյալների և վերլուծությունների, նկատվում է ուսուցիչների մեծ հետաքրքրվածություն՝ մասնակցելու կամավոր ատեստավորմանը։ Գործընթացն այս տարի էլ կկազմակերպվի էլեկտրոնային ձևաչափով։ Ներկայում կահավորվում են քննական կենտրոնները, որոնք կհագեցվեն համակարգիչներով, տեսախցիկներով […] ...
16:48 13.08.2025
Արաքսիա Սվաջյանը խոսել է նոր դասագրքերի և որոշ դասարաններում դրանց բացակայության մասին2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը պատասխանել են ուսուցիչներին հուզող հարցերին, որոնք հավաքագրվել են նախապես` մինչև օգոստոսի 8-ը։ Սվաջյանը տեղեկացրել է, որ այս տարվա համար դասագրքերի տպագրության հիմնականում բոլոր մրցույթները կայացել են ոչ միայն […] ...
16:30 13.08.2025
Արմավիրիցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանաՕգոստոսի 11-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 29-ամյա բնակիչը իր հողամասում ցանում, աճեցնում, մշակում է կանեփի բույսեր և դրանցից թմրամիջոց պատրաստում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 2 թուփ, և տարբեր տարաներում ու փաթեթներում լցված ընդհանուր 104 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ […] ...
16:21 13.08.2025
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա․ ՏԿԵ նախարարԳյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա։ Այս մասին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Մենք արդեն մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունենք, և պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում նոր ուղղությամբ՝ դեպի Եվրոպա, կմեկնարկեն չվերթներ, որոնք քաղաքի և մարզի համար լրացուցիչ հոսք ու տնտեսական շարժ […] ...