13:34 24.12.2019
«Դիլիջան» ԲԿ-ի տնօրեն Ռուբեն Բաբակեխյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Դիլիջան» ԲԿ-ն հիմնովին վերանորոգվել է:
«Հիմնովին, որովհետև շենքը շատ հին էր, շատ մաշված էր»,- նշեց նա:
Կենտրոնի տնօրենը հայտնեց, որ այն վերազինվել է լավագույն բրենդների բժշկական սարքավորումներով:
«Ինչպես խոստացել էինք, դիլիջանցիները պետք է իրենց բուժումը ստանան Դիլիջանում: Մենք Ամանորի նախաշեմին գեղեցիկ անակնկալ ենք մատուցում Դիլիջանի բնակիչներին»,- ասաց Բաբակեխյանը:
Կենտրոնի տնօրենն ակնկալում է, որ դիլիջանցիներն այլևս բուժում ստանալու նպատակով ստիպված չեն լինի գնալ Երևան:
«Երևան գնալու անհրաժեշտություն չի լինի: Մենք ամեն ինչ արել ենք, որ չլինի»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ դիլիջանցիները հիմնականում բուժում ստանալու նպատակով Երևան էին մեկնում:
Ռ. Բաբակեխյանն ավելացրեց, որ հիվանդանոցում այժմ կա մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (ՄՌՏ), համակարգչային տոմոգրաֆ (ՀՏ), ռենտգեն, որոնք տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունեն:
«Մահճակալների թիվը 40 է. այս պահի դրությամբ սպասարկվում է մոտ 20 հազար բնակիչ. Դիլիջանից՝ 14 հազար, հարակից գյուղերից՝ մոտ 6 հազար»,- եզրափակեց Ռուբեն Բաբակեխյանը:
19:22 19.08.2025
Ալկարասն առաջին անգամ նվաճել է Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսըԱշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն առաջին անգամ նվաճել է Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսը: Իսպանացին եզրափակչում հանդիպել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների հետ, ով 5-րդ գեյմից հետո վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը: Հաշիվը 5-0 էր` հօգուտ Ալկարասի: Իտալացին նախորդ տարի էր նվաճել Ցինցինատիի հեղինակավոր մրցաշարի տիտղոսը: Մեկ ամիս առաջ Սիներն Ալկարասին հաղթել էր «Ուիմբլդոնի» եզրափակչում: ...
19:16 19.08.2025
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը: Համաժողովի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և դիվերսիֆիկացումը, ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորություններ, խթանել ներդրումային հոսքերը և տեխնոլոգիական փորձի փոխանակումը, ապահովել մասնակիցների միջև ուղղակի շփումներ և գործընկերային կապերի […] ...
19:10 19.08.2025
Sky. Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ ՀռոմումՀռոմում կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպում, հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական շրջանակների աղբյուրին։ Նրա խոսքով՝ Թրամփը և Զելենսկին կողմ են Հռոմում հանդիպման անցկացմանը։ Բանակցային հարթակի այս տարբերակը պաշտպանում են ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միևնույն […] ...
19:01 19.08.2025
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ընձեռնվող հնարավորություններինՕգոստոսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, ով Երևան էր ժամանել Իրանի նախագահի պատվիրակության կազմում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում ձեռքբերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Ի […] ...
18:53 19.08.2025
Անչելոտին Վինիսիուսին չի հրավիրի Բրազիլիայի հավաքականԲրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է առաջիկա խաղերի հայտացուցակում չընդգրկել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Globo-ն: ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում Բրազիլիայի ազգային թիմը սեպտեմբերին կմրցի Չիլիի ու Բոլիվիայի հավաքականների հետ: Իտալացի մասնագետը որոշել է հանգստի հնարավորություն տալ 25-ամյա ֆուտբոլիստին: Անչելոտին հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ Վինիսիուսը որակազրկված է ու […] ...
18:48 19.08.2025
Շվեյցարիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումըՇվեյցարիայի իշխանությունները պատրաստ են հնարավորինս շուտ կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը, հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը։ «Շվեյցարիան պատրաստ է դա անել նույնիսկ կարճ ժամանակահատվածում», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ Ժնևում համապատասխան հանդիպում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ վերջին ամիսներին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ […] ...