17:25 26.12.2019
Այսօր կառավարության օրակարգի հարցերից մեկն էլ վերաբերում էր մարդու իրավունքների ռազմավարության 2020-2022թթ. գործողությունների ծրագրին: Ինչպես Փաշինյանը նկատեց, տեքստը կհրապարակվի, բայց առավել կարևոր է ենթատեքստը:
«Ուզում եմ խոսել ենթատեքստի մասին, երբ ասում են` ՀՀ-ում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, նկատի ունենք, որ ՀՀ-ում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Ոչ մի նորություն չկա շրջանակի հաշվով, բայց երբ ՀՀ-ում եղել է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, դրանում ներառված են եղել կոռուպցիայի մեջ ամենամեծ հաջողություն ու պոտենցիալ ունեցող մարդիկ: Երբ ասվել է «մարդու իրավունքների ռազմավարություն», դա օգտագործվել է որպես ծխածածկույթ մարդու իրավունքները ոտնահարելու համար»,- ասել է Փաշինյանը:
Նա անդրադարձել է նաև ՀՀ-ում խաղաղ ակցիաներ անողների նկատմամբ բռնությունները բացառելու հարցին: Ասել է.
«Պետք է խոստովանենք, որ շատ դեպքերում մեր ոստիկանությունը, իրավապահները, պետական ծառայողները չարդարացված ագրեսիվություն են ցուցաբերում մարդկանց նկատմամբ, սա ունի մի կոնկրետ պատճառ՝ կրթության, իրազեկվածության պակասն է: Լայնորեն քննարկվում է ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքը, ոստիկանապետի պաշտոնակատարի հետ քննարկում ենք ունեցել, պետք չի փախչել, այլ խոստովանել, որ տեղի է ունեցել սխալ, որը ունի հետևանք»:
Վարչապետը նաև մի միտում է նկատել, որ Հայաստանում, երբ որևէ երևույթի դեմ պայքար է սկսվում, առաջ է գալիս բոլորովին հակառակ դրությունը:
«Մի կողմից` կա չափազանցված ագրեսիվության պրոբլեմ, երբ սկսում եմ պայքարել երևույթների դեմ, սկսվում է չարդարացված պասիվության պրոբլեմ: Մենք հունվարին կընդունենք ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը, բայց մենք հարցերից չենք փախչելու, առերեսվելու ենք հարցերին, ոչ մի խնդրից չենք փախչելու»,- ասել է կառավարության ղեկավարը:
Իսկ թե որն էր մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության ենթատեքստը, ասել է.
«Ոչ մեկ ավելի էս երևույթների դեմ և հանուն մարդու իրավունքների պայքարում ՀՀ-ում ոչ մի ավելի շահագրգիռ մարմին, կազմակերպություն չի լինելու, քան ՀՀ կառավարությունը, ես բացառում եմ»:
23:00 19.08.2025
Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. ԱվինյանԵրևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...
22:51 19.08.2025
«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...
22:44 19.08.2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետԴեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...
22:35 19.08.2025
Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:24 19.08.2025
Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակըՖուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...
22:12 19.08.2025
Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համարԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...